Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 օգոստոսի 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Գյուղատնտեսության նախարարությունում




 Օգոստոսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Գյուղատնտեսության նախարարությունում:

Փոխվարչապետը շրջել է ստորաբաժանումներով, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին: Աշխատակիցները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, վերլուծության և պլանավորման կիրառվող մեթոդները:

Փոխվարչապետը կարևորել է ինտենսիվ այգիների ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, բերքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Այնուհետև փոխվարչապետի և նախարարի միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքը նախարարության ստորաբաժանումների գործունեության շրջանակների հստակեցումը և աշխատակազմի վերակազմակերպումն էր:

Նման շրջայցերը փոխվարչապետի համակարգման ոլորտում գտնվող նախարարություններում պարբերական բնույթ են կրելու:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ