Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հունիսի 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում են ունեցել

Հունիսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ պատրաստ են աջակցել նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին և, որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների, որոնք արդեն տեսնում են այստեղ առկա ներուժը:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը, հարկային և ենթակառուցվածքային համակարգերում խթաններ հաղորդելու անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար: ԱՄՆ դեսպանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ այդ հարցին:
ԱՄՆ դեսպանը կարևորեց նաև Լիդիան-Արմենիա ընկերության, որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի, գործունեության շարունակականությունը: Փոխվարչապետը վստահեցրեց, որ նոր կառավարությունը անաչառ ուսումնասիրություններ է իրականացնելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, և, որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով: Իսկ ստանդարտներին համապատխան ձեռնարկությունները պաշտպանված են լինելու պետության կողմից:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ