Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 ապրիլի 2018

Հանձնարարվել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը



Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծվող ապրանքների մասով վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը զեկուցել են ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համակարգի կիրառման արդյունքների մասին, որոնց վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Ներկայացվել են նաև համակարգի կիրառման հետ կապված տարբեր առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և ՊԵԿ-ին հանձնարարել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը և կարևորել արտոնությունից օգտվող ընկերությունների ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ վերահսկողության իրականացումը:
 

Դեկտեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ