Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 փետրվարի 2018

«Ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է». Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կառավարության և USAID-ի միջև գործընկերության առաջնահերթությունները










Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը և նշել, որ այսօրվա շնորհանդեսը լավ առիթ է քննարկելու ու մտքեր փոխանակելու, թե որտեղ ենք գտնվում և ինչպես ենք ուզում շարժվել առաջ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության 70 տոկոսն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի և մեխանիզմների միջոցով: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ներկայում USAID-ն Հայաստանում իրականացնում է 30-ից ավելի ծրագիր, որոնց շրջանակում օժանդակություն է ցուցաբերվում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ համարվող ոլորտների բարեփոխումներին՝ տնտեսություն, կառավարում, դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը ներկայացրել է իրականացվող ծրագրերի ցանկը և հիմնական արդյունքները՝ նշելով, որ USAID-ի հիմնական նպատակներն են սատարել Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը (նպաստավոր միջավայր առևտրի և ներդրումների համար ու թիրախային ոլորտների մրցունակության բարձրացում) և ժողովրդավարության զարգացմանն ու կառավարման բարելավմանը (քաղաքացիական ավելի մեծ մասնակցություն ու վերահսկողություն բարեփոխումներում և քաղաքականության մշակման ու իրականացման առավել բաց մոտեցումներ): Տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերը հիմնականում իրականացվում են էներգետիկայի, գյուղի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների բնագավառներում, իսկ ժողովրդավարության և կառավարման ոլորտում համատեղ աշխատանքները միտված են վարչատարածքային, երեխաների պաշտպանության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և հումանիտար ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Դեբորա Գրիսերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ քննարկել հետագա գործընկերության ուղղությունները՝ իր մոտեցումները համապատասխանեցնելով մեր երկրի զարգացման առաջնահերթությունների հետ:
ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել տարիների ընթացքում հաջող գործակցության համար՝ ներկայացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև պատկերացումները հետագա փոխգործակցության վերաբերյալ:
Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կառավարության ղեկավարը նույնպես շնորհակալություն է հայտնել ԱՄՆ գործընկերներին տպավորիչ համագործակցության համար, որի արդյունքում արձանագրվել են շոշափելի արդյունքներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կարևոր բարեփոխումների փուլում, և ԱՄՆ ՄԶԳ հետ գործակցության խորացումը մեծ նշանակություն ունի: «Մենք ունենք բաց գործընկերային հարաբերություններ՝ և´ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, և´ USAID-ի հետ: Մենք չափազանց շահագրգռված ենք այդ համագործակցության մեջ: Առաջնահերթությունները շատ են՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, սնանկացում, դատական համակարգ, ոռոգման համակարգի ռեֆորմ, առողջապահության ապահովագրում, տեսչական մարմիններին տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն, թվային օրակարգ, գյուղատնտեսություն, տարածքային կառավարում, ռեգիոնալ և կենտրոնական մարմինների իրավունքների բալանսավորում, հարկային, մաքսային վարչարարություն, սոցիալական հասցեականություն, վարչական ռեգիստր և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Չի գալու մի պահ, որ մենք օրակարգում խնդիր չունենանք, բայց հիմա հետաքրքիր, ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է», - նշել է ՀՀ վարչապետը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ