Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 հունվարի 2018

Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և գալիք տարվա ծրագրերին










Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թվականի ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում համակարգում իրականացվել են բեկումնային փոփոխություններ և ակնկալվում է, որ դրանց արդյունքները հասարակությունը կզգա 2018 թվականի ընթացքում: Նախարարն առանձնակի կարևորել է պետական պատվերի կազմակերպման և ֆինանսավորման մեխա¬նիզմ¬ների բարեփոխման ծրագրի շրջանակում սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուի պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության կազմակերպումը։ Նրա խոսքով, նախադրյալներ են ստեղծվել ընթացիկ տարվա գարնանից սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 612 հազար քաղաքացիների բժշկական ծառայությունները նույն կարգով կազմակերպելու համար:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը զեկուցել է, որ 2017-ի ընթացքում գերատեսչության 16 գերակա խնդիրներից իրականացվել է 13-ը, իսկ մյուս երեքն ավարտին կհասցվեն մինչ փետրվարի վերջ: Ամբողջությամբ իրականացվել են նաև նախորդ տարվա համար նախանշված 4 կարևորագույն միջոցառումները: Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականների՝ նախարարության աշխատակազմում ստեղծվել է օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժին, որի հիմնական խնդիրն է լինելու տարբեր բժշկական կազմակերպություններ կոնցեսիոն կառավարման հանձնելը, այդ թվում՝ օտարերկրյա ընկերությունների:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է բաժնի ստեղծումը և ընդգծել, որ այսօր հանրապետությունում առկա է բարձրակարգ կառավարիչների պակաս: Կառավարության ղեկավարը նշել է, որ հետևողական քայլերով անհրաժեշտ է ներդնել կառավարման նոր մշակույթ և ոլորտում էապես բարձրացնել մրցակցությունը:
Տեղեկացվել է, որ նախարարությունում նոր ծրագրային փաթեթով ստեղծվել է թեժ գիծ, որով նախորդ տարվա ընթացքում ստացվել է ավելի քան 31 հազար զանգ: Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցի՝ Լևոն Ալթունյանը նշել է, որ նոր թեժ գծի գործարկումն արդյունավետ գործիք է հասարակության հետ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում է դրա միջոցով կազմակերպել նաև հարցումներ՝ առողջապահական համակարգում մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Նշվել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 1,6 մլրդ դրամ և ազատվել շուրջ 40 հազար քմ տարածք:
2018-ին նախարարության համար կարևորագույն ուղղություններից է լինելու ՀՀ-ում մահացության կառուցվածքում առավել բարձր տեղերը զբաղեցնող չարորակ նորագոյացությունների, սիրտ անոթային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների ներդրումը: Նախատեսվում է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների հայեցակարգի ներդրում. ներկայումս ընտանեկան բժշկի այցելությունը քաղաքացուն տարեկան կազմում է 4-5 անգամ, նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել մինչև 10-12-ի: Նշվել է, որ ընտանեկան բժշկի համակարգում ներդրվելու է բոնուսային համակարգ, ինչի արդյունքում նրանց ամսական աշխատավարձը կբարձրանա մինչև 2,5 անգամ, իսկ այցելությունների ավելացումը կնպաստի հասարակության շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ու ավելի վաղ հայտնաբերմանը:
Զեկուցվել է, որ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և բժշկական ծառայությունների որակի ապահովման նպատակով ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունում ներդրվում է դեպքերի անհատական վարման ինստիտուտ (case management)։ Բժշկական ծառայությունների որակի բարելավմանը մեծապես կնպաստեն կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի ու ընթացակարգերի ներդրումը։ 2017-ին օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվել, տեղայնացվել, ապա հաստատվել են նախատեսված ավելի քան 300 փաստաթղթերը։ Գործընթացը շարունակական է։ Որպես գործելակարգերի ու ընթացակարգերի ներդրման արդյունավետության օրինակ՝ տեղեկացվել է, որ Հայաստանում իշեմիկ ինսուլտի բուժումը նախկին 11 դեղամիջոցի փոխարեն իրականացվելու է ընդամենը 2 դեղամիջոցով, արդյունքում՝ բուժման համար օրական ծախսվող 20-25 հազար դիամի դիմաց կպահանջվի 2500-3000 դրամ:
Կարեն Կարապետյանը ողջունել է նշված գործելակարգերի և ընթակացարգերի ներդրումը և հանձնարարել այդ մասին պատշաճ իրազեկել հանրությանը: «Դուք որոշակի ստանդարտներ, նորմեր եք սահմանում այն գործառույթների մեջ, որոնք կարող են կատարվել բժշկի և պացիենտի միջև, որոնցով չարաշահումների և մյուս ռիսկերը նվազեցվում են: Բացի այդ, մեր քաղաքացուն առաջարկում եք ծառայությունների ավելի մատչելի տարբերակներ, քան կա: Հիմա եթե դուք ցանկանում եք այս մեխանիզմը գործի, ապա ում համար որ նախատեսված է՝ նա պետք է իմանա: Այս պարագայում, ձեր այս մեխանիզմը շատ ավելի արագ է սկսելու աշխատել: Ձեր առաջարկած մեխանիզմը նախարարության կայքում պետք է լինի, ու դուք պետք է մտածեք ինչպես այդ մեխազնիմի մասին տեղեկացնել հանրությանը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Նշվել է, որ դեղերի արտադրության և սարքավորումների ստանդարտավորման և որակավորման ուղղությամբ ևս իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, և ոլորտում առկա է զարգացման մեծ ներուժ: Մասնավորապես, տեղեկացվել է, որ հանրապետության 5 դեղարտադրող ընկերությունների արտադրանքը համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ից դեղերի արտահանման ծավալներն աճել են 20-25 տոկոսով և ակնկալվում է, որ այդ միտումն այս տարի ևս կպահպահնվի:
Զեկուցվել է, որ ընդլայնվում են էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգի հնարավորությունները: 2017թ. մայիսից պետական պատվերի շրջանակում մատուցվող ծառայությունները ֆինանսավորվում են Էլեկտրոնային առողջապահական համակարգում (e-health) իրականացված գրանցումների համաձայն։
Նշվել է, որ ֆինանսական միջոցների տնտեսումներ են նախատեսվում գնման գործընթացների կենտրոնացման արդյունքում։ Այդ է վկայել պիլոտային ծրագրի շրջանակում ապահովված շուրջ 24 տոկոս տնտեսումը։ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերը միասնական կանոններով ձեռք բերելու մեխանիզմ՝ սահմանելով միասնական գին: Հիվանդանոցային որոշ ծառայությունների նյութածախսը կազմող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերումը նույնպես նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից կենտրոնացված գնումներով: Նպատակը պետական պատվերի գների նվազեցումն է, ինչի հաշվին ավելի շատ քաղաքացիներ կօգտվեն տվյալ ծառայություններից։
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ առողջապահական համակարգից ակնկալում է երկրի ՀՆԱ-ում ոլորտի մասնաբաժնի մեծացում, բյուջեի օպտիմալացում, ֆինանսական վերահսկողության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: «Ընդհանուր առմամբ, Առողջապահության նախարարության անձնակազմը և թիմը շատ հստակ ձևակերպում է ուր ենք գնում, ինչի ենք հասնելու և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ հեռանկարում: Խնդրում եմ, անպայման տեղյակ պահեք հանրությանը՝ ինչ եք անում և ինչն եք փոխում, ինչ տրամաբանությամբ: Բացի այն նորմերից, որ քաղաքացուն պետք են, այլ նաև, թե որ ուղղությամբ է նախարարությունը գնում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ