Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 նոյեմբերի 2017

Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին










Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է մարզի գյուղատնտեսական մի քանի ընկերություններում՝ ծանոթացել տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքին:
Վարչապետը նախ այցելել է Ոսկևազ համայնքի ջերմոցային տնտեսություն, որտեղ արտադրվում է վարունգ և լոլիկ: Տնտեսությունն ունի 1 հեկտար տարածք, այժմ ընթացքի մեջ է այն ևս 1,2 հեկտարով ընդլայնելու ներդրումային ծրագիրը, որի նպատակով նախատեսվում է ներդնել 800 հազար դոլարին համարժեք դրամ: Տնտեսության սեփականատերը նշել է, որ արտադրանքն այժմ իրացվում է միայն տեղական շուկայում, իսկ տնտեսության ընդլայնման պարագայում նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում: Բացի ջերմոցային տնտեսությունից՝ ծրագրվում է հիմնել նաև ինտենսիվ այգի և թռչնաբուծարան: Վարչապետը կարևորել է նշված ծրագրերի իրականացումն ու հիշեցրել, որ կառավարությունը սուբսիդավորում է ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերը, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունների համար հնարավորություն է ստեղծվել ներգրավել ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ:
Կառավարության ղեկավարն այցելել է Ոսկևազի գինու գործարան՝ ծանոթացել վերջինիս վերակառուցման ներդրումային ծրագրի ընթացքին: Այստեղ այժմ ընթացքի մեջ են զբոսաշրջային համալիրի, դեգուստացիոն, ֆորումների համար նախատեսված սրահների կառուցման, արտադրական հզորությունների ավելացման աշխատանքները: Ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 5-6 մլն դոլար: Ընկերության արտադրանքն Հայաստանից բացի այժմ իրացվում է նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Լատվիայում, Էստոնիայում և մի շարք այլ երկրներում:
Այնուհետև վարչապետն ուղևորվել է Օշականի թռնաբուծական ֆաբրիկա: Տեղեկացվել է, որ արտադրվող թռչնամիսն ու ձուն իրացվում է միայն տեղական շուկայում: Մեկ մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է կառուցել 12 նոր թռչնանոց, ինչի արդյունքում ակնկալվում է արտադրվող թռչնամիսն ավելացնել երեք, իսկ ձուն՝ 1,5 անգամ: Ներկայում թռչնաբուծական ֆաբրիկան տարեկան արտադրում է 2 հազար տոննա թռչնամիս և 40 մլն ձու: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ներկայիս 100 աշխատատեղերին կավելանան ևս 100-ը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շոկոլադի արտադրության ընդլայնման ծրագրի արդյունքներին: Շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունն արդեն իսկ ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը, հիմնվել է նոր արտադրամաս: «Գուրմէ Դուրմէ»-ի ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր: Նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկաներ:
Արագածոտնի մարզ այցը կառավարության ղեկավարն ավարտել է Կարբի համայնքում, որտեղ ծանոթացել է ինտենսիվ այգու հիմնման ծրագրի ընթացքին: 10 հեկտար տարածքի վրա, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, արդեն իսկ հիմնվել է խնձորի այգի, իսկ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է հիմնել ևս 20 հեկտար տարածքով ծիրանի և կեռասի այգի: Ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 3 մլն դոլար: Կարեն Կարապետյանը ողջունել է ռուսաստանաբնակ գործարարի ներդրումային ծրագիրն ու հայտնել կառավարության աջակցությունը նման ծրագրերի իրականացմանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ