Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Պաշտոնական լրահոս

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017

«Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է». վարչապետը ներկա է գտնվել ՀՀ-ՀԲ գործընկերության 25-ամյակին նվիրված ֆորումի բացմանը




Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը:
Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Համաշխարհային բանկի հետ սերտ և շարունակական բնույթ կրող համագործակցությունը, որը զարգացման միտում ունի: «Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարվա ընթացքում ՀԲ աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ժամանակակից ինստիտուտների ձևավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: ՀԲ խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում և առաջընթաց: 2014 թվականից մենք թևակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին: Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր, որը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում և էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ կառավարության ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաև Հայաստանի գործընկերների կողմից և գոհունակությամբ փաստել, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են:
«Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք է հանդիսանա Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության առանցքային հենասյունը: ՀԲ լայնածավալ փորձը և գիտելիքների բազան կօժանդակեն կառավարությանը ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործմամբ և մրցունակության բարձրացմամբ՝ ապահովելու տասնամյակների առաջանցիկ զարգացումը: Այս տեսանկյունից Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը շատ տպավորիչ է. նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը Հայաստանի Հանրապետությունում 620 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում է», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Կարապետյանի խոսքով՝ գլոբալ տնտեսության պայմաններում զարգացման և առկա մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է ժամանակակից մրցունակ տնտեսություն և արդյունավետ պետական կառավարում, և ապագայում հաջողության կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կկարողանան ժամանակին համընթաց ձևափոխել տնտեսական աճի մոդելը և ապահովել առաջանցիկ, կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ: «Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ և նորարար տնտեսություն: 21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով: Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում: Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից և շարունակվի անընդհատ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգի կայացման և զարգացման գործընթացում ինչպես ՀԲ թիմից, այնպես էլ Հայաստանից ներգրավված մասնակիցները կշարունակեն համատեղ ջանքերով իրենց փորձառությունն ու գիտելիքները լավագույնս ծառայեցնել ապագա Հայաստանի տեսլականի իրագործմանը:

Նոյեմբեր 2017
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ