Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հուլիսի 2017

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերին








Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, որտեղ ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին:
ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հիմնադրամի կառուցվածքային բարեփոխումներից հետո նոր ծրագիրը և նշել, որ առաջին կիսամյակում հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը: Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին՝ նա նշել է, որ ՀԶՀ աջակցությամբ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք արտահանման պայմանագրեր են կնքվել: Եվս 4 միջազգային ցուցահանդես հիմնադրամի համաֆինանսավորմամբ նախատեսվում է կազմակերպել աշնանը: Ընթացքի մեջ են 20-25 պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունները՝ 800-850 մլն ՀՀ դրամին համարժեք ապրանքների արտահանման վերաբերյալ։ Աբու Դաբիում, Հռոմում, Երևանում կազմակերպված միջազգային գործարար համաժողովներն ավարտվել են արտահանման ու ներդրումների 15 կոնկրետ պայմանագրերով. 10 մլն եվրո կներդրվի բարձր տեխնոլոգիաների, 2 մլն ԱՄՆ դոլար՝ բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում, ներդրումներ կիրականացվեն նաև էներգետիկայի և գյուղատնտեսության բնագավառներում, սկսվել է Հայաստանից դեպի արաբական երկրներ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտահանումը, ընթացքի մեջ են դեղորայքի արտահանման համար անհրաժեշտ գրանցումները:
ՀԶՀ միջազգային համագործակցության, դրամաշնորհային ծրագրերի, մարքեթինգի, հետներդրումային սպասարկման և ծրագրերի բաժինների ղեկավարները վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրել են ըստ ոլորտային ուղղությունների նախատեսվող ծրագրերը: Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից հավակնոտ ծրագրերի նախաձեռնումը՝ հստակ հայտանիշների և կոնկրետ ակնկալվող արդյունքների սահմանմամբ:

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ