Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 10 հունիսի 2017

Վարչապետը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետին


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ վարչապետը և Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին և, մասնավորապես, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը և Դիմիտրի Կումսիշվիլին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերին, դրական գնահատել դրանց ընթացքը և քննարկել հետագա քայլերը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է և պետք է հետևողական աշխատել այդ տեմպը պահպանելու և ավելացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խթանման, ներդրումների ներգրավման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում և զբոսաշրջության ոլորտում գործակցության, միջմշակութային կապերի սերտացման և այլ ուղղություններով:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ