Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 մայիսի 2017

Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին




Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում:
Վարչապետը կարևորել է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության հետևողական զարգացումը և նշել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարբեր հարթակներ՝ նոր թափ հաղորդելու տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների, զբոսաշրջային փոխայցելությունների ավելացմանը և այլն: Կառավարության ղեկավարը ողջունել է նաև Երևանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարն ու ավելացրել, որ այն ևս լավ միջոց է կապերի ամրապնդման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գեորգի Պոլտավչենկոն ասել է, որ վերջին շրջանում Երևանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում աճել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, իսկ այդ ուղղությամբ հետագա քայլերն իրականացվում են ըստ սահմանված միջոցառումների ծրագրի: Նահանգապետն ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգում մեծ պահանջարկ են վայելում հայկական տարբեր մթերքներն ու ապրանքները և հավելել, որ դրանց ծավալներն էապես ավելացնելուն կնպաստի նաև քաղաքում կառուցվող «Երևան» առևտրի տունը: Ըստ Գեորգի Պոլտավչենկոյի, Երևանն ու Սանկտ Պետերբուրգը հետևողական քայլեր են իրականացնում նաև առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի զարգացման ուղղությամբ: Նահանգապետի խոսքով, Սանկտ Պետերբուրգի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և նրանք պատրաստ են դիտարկել տարբեր նախագծեր ու առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը ողջունել է համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարբեր նախաձեռնությունների իրականացմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել նաև որպես իրանական շուկա մուտք գործելու հարթակ՝ ներգրավվելով Մեղրիի ազատ տնտեսական գոտու ծրագրում:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ