Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 ապրիլի 2017

ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տոնավաճառներում առևտրային գործունեությամբ զբաղվող ձեռներեցների կողմից բարձրացված և նրանց հուզող հարցերին: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել: «Նրանք նոյեմբեր ամսից սկսած պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը»,-նշել է Վարդան Հարությունյանը: Ըստ նրա՝ այդ առումով արդեն դրական միտում է նկատվում և տնտեսվարողները, փոքր և միջին բիզնեսը հասկացել են, որ դա ոչ թե իրենց դեմ է ուղղված, այլ խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունը ավելի հստակեցնելուն: ՊԵԿ-ի նախագահը հայտնել է, որ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել և առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն: Վարչապետը հորդորել է շարունակել այդ ուղղությամբ իրազեկումը՝ բացատրելով, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու:

Վարչապետն անտառների կառավարման ներկա մակարդակը գնահատել է անբավարար և հանձնարարել ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները

 

Անդրադառնալով անտառների կառավարման և ապօրինի անտառահատումներին գործադիրի ղեկավարը նշել է. «Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրաձայնվում անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրը առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով: Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: Կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը և կառավարման մարմինների փոխկապակցված ու հետևողական աշխատանքը»։ Վարչապետը անտառների կառավարման ներկա մակարդակը գնահատել է անբավարար և հանձնարարել ՀՀ գյուղատնտեսության նախարարին 2-ամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը, կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկություններ և գործողությունների ծրագիր: Հանձնարարվել է ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների և տեխնոլոգիաների ներդրման գործողությունների ծրագիր։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է, սերտ համագործակցելով բնապահպանական պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ, մշակել և իրականացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը:
Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է 1-շաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում բնապահպանական հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների խնդիրները, քննարկել, վերլուծել և ներկայացնել հաշվետվություն:

Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի


Աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է և աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի»: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ արդարադատության նախարարներին հանձնարարարել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում կարողանանք արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ:


Առավել տրամաբանական է ստեղծել բարեխիղճ վարկառուներին խրախուսող մեխանիզմներ. վարչապետ


Անդրադառնալով վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքերին, կառավարության ղեկավարը նշել է. «Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են ընձեռում բանկերին և վարկային կազմակերպություններին համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, միաժամանակ անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին, նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»:
Դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահին վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ է հնարավոր անել այդ ուղղությամբ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ տույժ ու տուգանքներ դնելու հնարավորությունները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվել, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում և անցել է երկու ընթերցում: Կարեն Կարապետյանը ԿԲ նախագահին հորդորել է արագացնել այդ գործընթացը, կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և ներկայացնել առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ գերատեսչությունների կողմից վեց ամսվա կատարված աշխատանքների հաշվետվություններն արդեն ներկայացված են, սակայն, եթե կան դիտարկումներ հաշվետվությունների վերաբերյալ, ապա մինչև մայիսի 5-ը արագ կարգավորել դրանք, որպեսզի կառավարության նոր ծրագրում բացթողումները բացառվեն:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ