Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 փետրվարի 2017

«ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացման» տեխնիկական բնութագիրը ներկայացվել է կառավարություն









Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ներկայացվել է «ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացման» տեխնիկական բնութագիրը: Դրանում նկարագրված են համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև կատարվելիք աշխատանքներն ըստ փուլերի: Զեկուցվել է, որ բնութագիրը մշակվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի շահառու հանդիսացող մի շարք պետական կառավարման մարմինների ու գծային ենթակառուցվածքները տնօրինող ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումների, ինչպես նաև ստեղծված աշխատանքային խմբերի մասնագիտական քննարկումների արդյունքում:
Բնութագրի ներկայացումից հետո խորհրդակցությանը ներկա շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և դիտարկումներով, որոնք լրացուցիչ կքննարկվեն աշխատանքային խմբերի շրջանակում և ըստ անհրաժեշտության կընդունվեն:
Առաջակվել է ԵՏՀ մշակումը և ներդրումը սկսել Երևան քաղաքից, զարգացնել կոմիտեի գեոպորտալի հնարավորությունները՝ ստեղծելով գծային ենթակառուցվածքների համար առանձին շերտեր, դրանցում ներբեռնել ԿՊԿ-ի կողմից արդեն իսկ հավաքագրված գծային ենթակառուցվածքներին վերաբերող տվյալները, գծային ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների համար ստեղծել առցանց դիտման հնարավորություն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրումը և հանձնարարել պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ամփոփել քննարկմանը ներկայացված առաջարկությունները և աշխատանքների արդյունքները ներկայացնել կառավարություն:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ