Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 դեկտեմբերի 2016

Մենք շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց հպարտ լինեք. վարչապետն այցելել է մարտական հենակետ










Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Վարչապետը նշել է, որ ժողովուրդը հպարտանում է մեր զինվորներով, ովքեր պատվով և պատասխանատվությամբ են պաշտպանում մեր պետական սահմանները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ զինվորները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:
«Մենք շատ լավ երկիր ենք ունենալու, որևէ կասկած երբևէ չունենաք, անկախ նրանից, թե ինչ դժվարություն ունենք, ինչ խնդիր ունենք: Մենք չափազանց շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց լինեք հպարտ, որովհետև ավելի մեծ բավարարվածություն իր երկիրը սիրող մարդու մոտ չի կարող լինել, եթե ինքն իր երկրի ծառան է: Ես աշխատանքային փորձիս ընթացքում ղեկավարել եմ մեծ ու փոքր ընկերություններ, կյանքն ավելի թեթև է եղել, բայց եթե այս տեղում ես կարողանամ բավարարված զգալ, որ իմ ծառայությունը ճիշտ եմ մատուցում, դրանից մեծ գնահատական, հաճույք չկա, անկախ նրանից՝ անքուն գիշերներ են, ծանր պայմաններ, ընտանիքին տեսնել-չտեսնել»:
Զինծառայողների հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին, հայ-ադրբեջանական պետական սահմանին դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին, վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ դիրքի անձնակազմը սխրանքի ու անձնազոհության գնով է լուծել իր առջև դրված խնդիրը՝ պաշտպանելով երկրի սահմանները: Վարչապետի խոսքով, սահմանին կանգնած զինծառայողների վստահությունն ու վճռականությունն անընդհատ դրական ազդակներ է փոխանցում նաև հանրությանը:
Մարտական հենակետ այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ