Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 դեկտեմբերի 2016

Մենք միշտ բաց ենք և պատրաստ աջակցել ձեզ. Վարչապետը հանդիպել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ






Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և այն, թե ինչ կերպ կառավարությունը կարող է աջակցություն ցուցաբերել նրանց:
Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական վիճակին, համայնքային ենթակառուցվածքների, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ուսուցչական կադրերի վերապատրաստմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում պետպատվերի տեղերի ընդլայնմանը, հեռուստահաղորդումների համար եթերաժամանակի տրամադրմանը վերաբերող հարցերի: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ լայնորեն ներգրավված են մեր երկրում տեղի ունեցող մարզային ու հանրապետական տարբեր կրթական, մշակութային ու հասարակական միջոցառումներին, իրենց ազգային կրթական ու մշակութային կենտրոնները ՀՀ-ում գործում են հաջողությամբ, ինչը նպաստում է լեզվի, մշակույթի և ավանդույթների պահպանմանը:
Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Նախ և առաջ ես կհամարեմ շատ բավարարված իմ աշխատանքի մեջ, եթե կարողանամ օգտակար լինել ձեզ՝ ազգային իդենտիֆիկացիայի և ազգային մշակույթի պահպանման գործում: Երկրորդ, ես միշտ ձեզ վերաբերվելու եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բոլոր այն կենցաղային հարցերում, որոնք կան, որովհետև անկախ նրանից, գյուղն ինչական է՝ պետք է ունենա ջուր, գազ և այլն: Այդ առումով, վստահ եղեք, որ մենք միշտ բաց ենք և պատրաստ աջակցել ձեզ»:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ