Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 դեկտեմբերի 2016

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:
Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը:
Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ: Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արևային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջության խթանման, Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաև տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու համար:
Ողջունելով կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ պարոն Էռնեկյանը նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, և միաժամանակ պատրաստակամություն հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ