Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 հոկտեմբերի 2016

Վարչապետն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին




Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, որոնք հիմնված են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը տնտեսական համագործակցության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Նշելով, որ առաջիկայում տեղի է ունենալու ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը՝ Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը: Առանձին ոլորտային համագործակցության ծրագրերից կառավարության ղեկավարն ընդգծել է COSME և «Հորիզոն 2020» ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցության և գիտական ու նորարարական կարողությունների զարգացմանը, որոնք կառավարության գերակայությունների թվում են: Վարչապետը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում ԵՄ-ի տեխնիկական օժանդակությունը և եվրոպական ֆինանսական կառույցների ներգրավվածությունը մեր երկրում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի իրականացման գործում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով:
Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ գործունեություն և հույս հայտնել, որ Կարեն Կարապետյանի նշանակումը կառավարության ղեկավարի պաշտոնում նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Պարոն Սվիտալսկին հայտնել է ԵՄ աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների շարունակականության ապահովման գործում և նշել, որ այսօր առկա ՀՀ-ԵՄ հագեցած օրակարգը կարող է ապահովել դրական զարգացումներ և նախանշել այն հեռահար ծրագրերը, որոնք կամրագրվեն շրջանակային նոր համաձայնագրում: Պարոն Սվիտալսկին ողջունել է ՓՄՁ-ների զարգացմանն ու բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նպատակային ծրագրերը և նշել, որ այդ ուղղությամբ ևս ԵՄ-ն շահագրգիռ է համագործակցել գործադիրի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2017-2020 թթ. ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության փաստաթղթին, Գործընկերության առաջնայնությունների մշակման գործընթացին, վիզային ռեժիմի ազատականացմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ