Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հոկտեմբերի 2016

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-բրազիլական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր



Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Նովացկիի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն կնպաստի հայ-բրազիլական տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև կապերի խորացումը, փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչին կնպաստի նաև 2016 թվականի օգոստոսին երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար ունի չափազանց կարևոր նշանակություն, և առաջիկայում գործադիրն առաջարկելու է այս բնագավառի զարգացմանը միտված նոր մեխանիզմներ: «Մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև բրազիլական կապիտալի՝ Հայաստան ներհոսքին»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Էումար Նովացկին նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմամբ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ