Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 5 սեպտեմբերի 2016

Վարչապետը ներկա է գտնվել Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին





Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին: Ողջունելով ֆորումի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Երեխաները բոլորիս համար մեծագույն արժեք են, իսկ նրանց համար անհոգ և արժանապատիվ մանկություն ապահովելը՝ մեր ամենակարևոր և առաջնային խնդիրը: Մանկական սովի դեմ պայքարի և երեխաների սնուցման համար ձեր կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը, իսկապես, անգնահատելի է: Մասնակցությունը ֆորումին Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ հնարավորություն է տալիս գնահատել անկախության տարիների ընթացքում անցած ուղին, ինչպես նաև ուրվագծել ապագայի առաջնահերթությունները»:
Վարչապետը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, բացի մայրաքաղաք Երևանից, գործում է «Դպրոցական սննդի» ծրագիրը և ընդգծել, որ ֆորումի շրջանակում և դպրոցական այցելությունների ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հայկական փորձին: «Հայաստանի Հանրապետության կառավարության համար վերջին յոթ տարիների ընթացքում իրականացվող «Դպրոցական սննդի» կազմակերպումը դասվում է առաջնահերթությունների շարքին։ Մենք հետևողականորեն և աստիճանաբար ստանձնում ենք ծրագրի իրականացման պատասխանատվությունը՝ յուրացնելով նաև մեր գործընկերների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ռուսաստանի Դաշնության ճյուղային սննդի ինստիտուտի նախորդ տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները։ Ծրագրի շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով կառավարությունը նախատեսում է ընդունել մի շարք ինստիտուցիոնալ որոշումներ, ինչպես նաև հանդես գալ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններով»,-ասել է Հովիկ Աբրահամյանը։
Ամփոփելով ելույթը՝ ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս ողջունել է ֆորումի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք. «Հուսով եմ, որ ֆորումի շրջանակներում փորձի փոխանակման միջոցով հնարավորություն կունենաք համալրելու ձեր գիտելիքները, ինչպես նաև փոխանցելու երեխաների սնուցման ձեր երկրների փորձը, ինչն էլ, իր հերթին, նոր խթան կհանդիսանա մեր հետագա համագործակցության համար: Հուսով եմ նաև, որ այս ընթացքում կհասցնեք ծանոթանալ մեր երկրին և մշակույթին: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Բարո՛վ եք եկել Հայաստան»:
Սեպտեմբերի 5-9 Երևանում անցկացվող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին մասնակցում են մոտ 65 երկրներից հյուրեր, այդ թվում՝ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ