Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 օգոստոսի 2016

Վարչապետն այցելել է Մեղրիի տարածաշրջան









Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում: Նշվել է, որ Իրանի հետ վիզայի ռեժիմի վերացման արդյունքում էականորեն ավելացել են ուղևորափոխադրումները, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին նվազագույնի հասցնել մաքսակետով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ, շարունակել բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Մեղրիի տարածաշրջանի այն հատված, որտեղ առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի, որի շուրջ ՀՀ վարչապետը պայմանավորվածություն էր ձեռք բերել: Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձևավորվեն և կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ տնտեսության գերակա ուղղություններին համապատասխան ԱՏԳ-ի ստեղծումը նոր և լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի, հատկապես, Մեղրիի տարածաշրջանի համար, քանի որ այնտեղ կբացվեն նոր աշխատատեղեր, լավագույնս կիրացվի առկա տնտեսական ռեսուրսը: Մինասյանը տեղեկացրել է, որ Իրանի սահմանագոտուն հարակից Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին: «Ակնկալվում է կարճ ժամանակահատվածում հիմնել այս Ազատ տնտեսական գոտին, որի մեջ կան թե արդյունաբերական, թե ենթակառուցվածքային և թե ծառայությունների մատուցման բաղադրիչները»,- ասել է նախարարը:
Վարչապետը եղել է մարզի Ագարակ և Մեղրի համայնքներում, հանդիպել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Հանդիպման շրջանակում, վարչապետին  ներկայացվել են համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ լուծում պահանջող խնդիրները: Կառավարության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը տեղեկացրել է, որ այս մարզում կառավարությունը պատրաստվում է իրականացնել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչը միանշանակորեն նպաստելու է համայնքների ու առհասարակ մարզի տնտեսական աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: «Մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը կառավարութան առանցքային հարցերից է և մեր քաղաքականությունն ուղղված է մարզերում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ