Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հունիսի 2016

Վարչապետն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը լավ հիմք է երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է և տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները նպաստում են հայ-վրացական փոխգործակցության հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների իրավական գերատեսչությունների համագործակցությունից և այդ համատեքստում կարևորել արդարադատության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նպաստել է համագործակցության ընդլայնմանը:
Կախա Կախիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետ Աբրահամյանին փոխանցել Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիի ջերմ ողջույնները: Պարոն Կախիշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները մեծապես կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և արդարադատության: Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ են խորացնել և ընդլայնել հայ գործընկերների հետ փոխգործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում նաև պրոբացիոն ծառայության ոլորտում, որը Վրաստանում հաջողությամբ գործում է:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ