Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 հունիսի 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը







Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Այս միջոցառումը, որն արդեն կազմակերպվում է 9-րդ անգամ, կարևոր հարթակ է տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է: Վերջին տարիներին ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ: Այս ոլորտի ընկերություններն այսօր տնտեսության մեջ ստեղծում են բարձր ավելացված արժեք և Հայաստանը մրցունակ են դարձնում միջազգային շուկաներում:
ՀՀ կառավարությունը ոլորտի մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացնում է Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, որոնք նպաստում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ կադրերի պատրաստմանն ու կարողությունների հզորացմանը, ձեռներեցության խթանմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը: Ինչպես տեղյակ եք, կառավարության նախաձեռնությամբ 2014թ. Ազգային ժողովի կողմից ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում 2015թ.-ից ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Ուրախությամբ եմ նշում, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել են 111 նոր ընկերություններ, որոնցից 98-ը ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր` ստեղծելով, ընդհանուր առմամբ, 470 աշխատատեղ:
Մեծապես կարևորում ենք, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական արտադրանքը իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը ունի լուրջ մրցակցային առավելություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների համեմատ: Տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն այսօր հաջողությամբ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: ԴիջիԹեք գործարար համաժողովի կազմակերպումն ու անցկացումը ևս կարևոր խթան է հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տեխնոլոգիական լուծումների կիրառման մակարդակի բարձրացման համար»:

Նշենք, որ ԻՏՁՄ-ն նպատակ ունենալով ՏՏ ոլորտի ներուժի օգնությամբ աջակցել ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանն՝ այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում իրականացնում է ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ մասնագիտական քննարկումներ: Ֆորումի շրջանակում կհամախմբվեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներն ու մասնագետները, ովքեր կանցկացնեն քննարկումներ և կներկայացնեն գործնական առաջարկներ՝ ուղղված ՀՀ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ