Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 հունիսի 2016

Վարչապետն այցելել է Շիրակի մարզ








Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղերում, ինչպես նաև Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Վարչապետը շրջել է կրթական հաստատություններով, ծանոթացել ուսուցման կազմակերպման գործընթացին, կրթական ծրագրերին, հանդիպել ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին և հաջողություն մաղթել նրանց:
Գյումրիում կառավարության ղեկավարն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սասստեքս» ընկերությանը պետության աջակցությամբ տրամադրված շինություններ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: Ընկերության ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել կառուցապատման աշխատանքների ընթացքը և տեղեկացրել, որ ձեռնարկության տրամադրված շենքերի շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա ամիսներին: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է 4 մլն եվրո, իսկ գործարանում ստեղծվելու է շուրջ 400 նոր աշխատատեղ: Ներկա դրությամբ շինաշխատանքներում ներգրավված է 80 մարդ: Ձեռնարկության ողջ արտադրանքը նախատեսվում է արտահանել եվրոպական երկրներ: Բացի այդ, տեղեկացվել է, որ տեքստիլի արտադրության գործարանը Շիրակի մարզում ունենալու է 10 մասնաճյուղ, որոնցից մեկն արդեն իսկ գործում է Ամասիայում: Մասնաճյուղերից յուրաքանչյուրում նախատեսվում է ստեղծել միջինը 100 աշխատատեղ:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Շիրակի մարզ այցի նպատակն է ևս մեկ անգամ վեր հանել մարզում առկա խնդիրները և փուլ առ փուլ լուծում տալ դրանց: Վարչապետը նշել է, որ Շիրակի մարզը գտնվում է ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում և ավելացրել, որ պետությունն իրականացնելու է նախատեսված բոլոր ծրագրերը՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 23 մլն եվրո կհատկացվի Գյումրիում ասֆալտապատման, լուսավորության և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Այնուհետև վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզետարանում անցկացվել է խորհրդակցություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Գյումրիում գործող բուհերի կրթության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող առաջարկություններ: Խորհրդակցության ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ քննարկվող հարցի շուրջ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության արդյունավետ և որակյալ կազմակերպումը և հանձնարարել ՀՀ կրթության ու գիտության նախարարությանը՝ շարունակել քննարկումները հարցի շուրջ և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Գյումրիում Հովիկ Աբրահամյանն այցելել է քանդակագործ Սերգեյ Մերկուրովի անվան տուն-թանգարան, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Տուն թանգարանի հիմնանորոգման նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվել է 35 մլն դրամ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին:
Վարչապետ Աբրահամյանն այցելել է Ախուրյան համայքում կառուցվող բնակելի շենքերի շինհրապարակ: Զեկուցվել է, որ շինաշխատանքներն ավարտին են հասցվելու տարեվերջին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվել է 800 մլն դրամ: Արդյունքում բնակարանամուտ կտոնի 104 ընտանիք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին շինաշխատանքներն իրականացնել բարձր որակով և սահմանված ժամկետներում:
Այցի ընթացքում Հովիկ Աբրահամյանն այցելել նաև Ախուրյանի ջրամբար, որը վերջին հինգ տարիների ընթացքում ամբողջությամբ լցվել է առաջին անգամ: Վարչապետին զեկուցվել է, որ այս պահի դրությամբ ջրամբարում առկա է 540 մլն խմ. ջուր, ինչը հնարավորություն է կտա ոռոգել Արմավիրի և Արագածոտնի մարզերի շուրջ 30 հազար հեկտար հողատարածքներ: Այն կազմում է Հայաստանում ոռոգվող ընդհանուր հողատարածքների 25 տոկոսը:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ