Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 մայիսի 2016

Վարչապետն ընդունել է ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենին




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելին:
Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը և նշել, որ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարմանը, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ծրագրի կատարման ընթացքը թույլ կտա ավարտին հասցնել դրանում նախանշած բոլոր բարեփոխումները: Անդրադառնալով տնտեսական զարգացումներին, կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած տարածաշրջանային ցնցումներն իրենց ազդեցությունն են ունեցել մեր երկրի տնտեսական զարգացման տեմպերի վրա, այնուամենայնիվ, գործադիրին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն և բավական ցածր գնաճային միջավայր, ինչը բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն է ընձեռել: Ըստ վարչապետի, նույնիսկ ոչ բարենպաստ միտումների համատեքստում նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 3 տոկոսով. իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6 տոկոսով, ակտիվ աշխատանքներ են տարվում նաև արտահանման խթանման ուղղությամբ:
Իր հերթին, Մեննո Սնելը ևս բարձր է գնահատել ԱՄՀ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը և նշել, եկող տարի լրանում է երկկողմ արդյունավետ փոխգործակցության 25-րդ տարին: ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենը գոհունակություն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքից և կարևորել կենսաթոշակային բարեփոխումների հետևողական իրականացումն ու Հարկային նոր օրենսգրքի ընդունումը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ կառավարությունը կատարել է մեծածավալ աշխատանք: Մեննո Սնելն արդյունավետ է գնահատել նաև Հայաստանում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որը նպաստում է մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական զարգացումների վերաբերյալ, անդրադարձել երկկողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ