Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 24 ապրիլի 2016

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին






Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտությունը և արդարությունը վերականգնելու համար: «Ճշմարտությունը  ընդունելու հարցում առաջին հերթին պետք է մտածի Թուրքիայի իշխանությունը և որքան շուտ, այնքան լավ: Աշխարհը ևս անելիք ունի այդ հարցում: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ հետագայում ցեղասպանություններ թույլ չտալու համար: Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մենք պետք է նայենք ապագային, կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ