Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 ապրիլի 2016

Վարչապետը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման գործում: Կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անհիմն տեղափոխելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵԱՏՄ զարգացմանն ուղղված կառուցողական քայլերի կարևորությունը:
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելության և ԵԱՏՄ առաջնահերթությունները, զարգացման ուղիները և խնդիրները քննարկելու հնարավորության համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը և գնահատականները կարևոր են առաջ շարժվելու համար՝ հաշվի առնելով ընդհանուր շահերը, երկրների առանձնահատկությունները և ընդհանրությունները, ինչը կնպաստի ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացմանը և գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ԵԱՏՀ-ն ջանքեր կգործադրի նշված ուղղություններով հաջողություններ արձանագրելու համար և կարևորել այդ գործում ՀՀ կառավարության օժանդակությունը:
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից՝ անձնական սպառման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներից Հայաստան մեքենաների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկման չեղարկման մասին հարցի օպերատիվ լուծումը՝ ընդգծելով, որ այժմ հանրապետության օրենսդրությունը համապատասխանեցվել է վերազգայինին:
Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձի հարցին՝ հաշվի առնելով սահմանի առկայությունը: Նա նշել է, որ այս խնդիրը մշտապես բարձրացնում են Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է հարցը, և հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը՝ այն լրացուցիչ ուշադրության կարժանանա:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ