Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 մարտի 2016

Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Նարիշկինի հետ




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ Սերգեյ Նարիշկինի այցը և մասնակցությունը Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական ռազմավարական և բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների փոխգործակցության ամրապնդմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական փոխգործակցությունն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում կրում է դինամիկ բնույթ:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանի ու Ռուսաստանի միջև բազմակողմանի համագործակցությունը տարբեր ոլորտներում: ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահը մանրամասներ է ներկայացրել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստից և նշել, որ քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և հնարավոր մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված կարևորագույն հարցեր: Սերգեյ Նարիշկինը վստահություն է հայտնել, որ նիստի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն ՀԱՊԿ երկրների անվտանգության հետագա ապահովմանն ու հնարավոր խնդիրների լուծմանը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Սերգեյ Նարիշկինը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերություններին, Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ԵԱՏՄ շրջանակում առկա է համագործակցության մեծ ներուժ և անդամ պետությունները կկարողանան լավագույնս իրացնել այն: Կողմերը համոզմունք են հայտնել, որ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված առաջացող դժվարությունները հնարավոր կլինի հաղթահարել միասնական ջանքերով և արձանագրել տնտեսական հաջողություններ:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ