Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 փետրվարի 2016

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև երկխոսության բարձր մակարդակը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն ամուր հիմք է փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:
Դեսպան Շարմանաշվիլին շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր բարեկամ Հայաստանում պաշտոնավարելը: Նա ասել է, որ պաշտոնավարման 5 տարիների ընթացքում գործադրել է առավելագույն ջանքերը՝ երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ և հետագայում ևս որպես Հայաստանի բարեկամ իր նպաստը կբերի այդ գործընթացին: Թենգիզ Շարմանաշվիլին համոզմունք է հայտնել, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների բազմաոլորտ հարաբերությունների խորացման, առևտրատնտեսական կապերի սերտացման և ընդլայնման, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ