Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 փետրվարի 2016

Ներկայացվել է ՀՀ ԿԱ Ոստիկանության 2015 թ. գործունեության հաշվետվությունը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ ՀՀ կառավարության՝ 2015 թ. գործունեության միջոցառումների շրջանակում նախապատրաստվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել «Օտարերկրացիների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «ՀՀ քաղաքացիների` ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Գերակա խնդիրների շրջանակում համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնման նպատակով կատարվել է լայնածավալ աշխատանք՝ համայնքային ոստիկանության 6 հենակետի ստեղծման, անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ձեռքբերման, համայնքային խորհուրդների ձևավորման և համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստման ուղղությամբ: ՀՀ ոստիկանապետը նշել է, որ 5 հենակետի կառուցման աշխատանքներն ավարտված են, 1-ինը շուտով կավարտվի, ևս 2-ի կառուցման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ մնացած ուղղություններով միջոցառումները շարունակվում են: Մյուս գերակա խնդրի շրջանակում իրականացվել են ՀՀ Կոտայքի մարզի Հաշվառման քննական ստորաբաժանման կապիտալ վերանորոգման և ՀՀ Տավուշի մարզի Հաշվառման քննական ստորաբաժանման վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև հաշվետու տարում Ոստիկանությունում կատարված հիմնական աշխատանքներին, մանրամասներ ներկայացրել իրականացված մի շարք բարեփոխումների և կառուցվածքային-կազմակերպչական միջոցառումների վերաբերյալ: Շարունակվել և ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների հետ համագործակցությունը, Ոստիկանության աշխատակիցների համար իրականացվել են աշխատանքային պայմանների բարելավման ծրագրեր, վերանորոգվել, տեխնիկապես վերազինվել և հագեցվել են Ոստիկանության մի շարք ենթակառուցվածքներ և այլն:
Վարչապետը դրական է գնահատել ՀՀ ԿԱ Ոստիկանության 2015 թ. գործունեությունը և կատարված աշխատանքները: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ իրականացված բարեփոխումների դրական արդյունքներն ակնառու են և´ կառավարության, և´ հասարակության համար և հորդորել շարունակել նույն տեմպով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ