Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 ապրիլի 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել է Վայոց Ձորի մարզ` մասնակցելու «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի հանդիսավոր բացման արարողությանը: Ջրատարի կառուցումն սկսվել է դեռևս 1981 թվականին` «Որոտան-Արփա»  թունելի շինարարությամբ: Այն իրենից ներկայացնում է Որոտան գետի հոսքը Արփա գետի ավազան տեղափոխող հիդրոտեխնիկական կառույցների համալիր։ Թունելի երկարությունը  21.6կմ է, որով նախատեսվում է Սպանդարյանի ջրամբարից տարեկան 165մլն.մ3 ջուր տեղափոխել Կեչուտի ջրամբար, հետագայում Արփա-Սևան 48.3կմ երկարության թունելով դեպի Սևանա լիճ՝ ջրի մակարդակը բարձրացնելու, էկոլոգիական ռեժիմը վերականգնելու նպատակով։ Թունելի ուղեգիծն անցնում է Սիսիանի և Վայքի տարածաշրջանների ընդերքով։ Շինարարության աշխատանքները բարձր տեմպերով կատարվել են մինչև 1986թ., 1992թ. դրանք դադարեցվել են ֆինանսավորման բացակայության պատճառով։ 1997 թվականին շինարարական աշխատանքները վերսկսվեցին և հասան մեծ ծավալների։ Վերջին չորս տարիների ընթացքում շինարարությունում աշխատել է ամսական ավելի քան 500 մարդ։ Ջրատարի շինարարական աշխատանքներն ավարտված են և ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 10-ի N 865-Ա որոշմամբ «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովն ու նրան կից ստեղծված աշխատանքային հանձնախումբը տվել են իրենց դրական եզրակացությունը օբյեկտը շահագործման հանձնելու վերաբերյալ:
 Ջրատար թունելի բացման արարողության ժամանակ  շինարարության մի շարք մասնակիցներ կպարգևատրվեն ՀՀ մեդալներով և ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ