Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 փետրվարի 2016

Ամփոփվել է ՀՀ բնապահպանության նախարարության 2015 թ. գործունեությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ վերջին երկու տարիներին կատարած աշխատանքների արդյունքում ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրաքանակների վերանայման աշխատանքների արդյունքում հանարապետությունում նկատվում է ջրաելքերի ավելացում: Նախարարը տեղեկացրել է, որ Սևանա լճի մակարդակը 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1900.19 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13 մ) բարձր է 6 սմ-ով: Ըստ նախարարի, գերակա խնդիրների իրականացման շրջանակներում 2015թ. պետբյուջեի միջոցների հաշվին Սևանա լիճ է բաց թողնվել 366.7 հազ.հատ մանրաձուկ, իսկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից՝ 238,8 հազ.հատ մանրաձուկ: Արդյունքում՝ նախատեսված 400 հազ. մանրաձկան դիմաց հաշվետու տարվա ընթացքում աճեցվել և Սևանա լիճ է բաց թողնվել ավելի քան 605.5 հազ. մանրաձուկ: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2015-ին իրականացվել են 142,5 հա տարածքի մաքրման աշխատանքներ (տարեկան ծրագիրը՝ 135 hա):
Տեղեկացվել է, որ 2015թ. ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում մշակվել են Հարավային, ինչպես նաև «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից պետական բյուջեի շրջանակներում Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանների նախագծերը: Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ մշակման ընթացքում են նաև Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի Ախուրյան և Մեծամոր գետերի գետավազանային կառավարման պլանները, որոնք հետագայում հիմք են հանդիսանալու Ախուրյան ջրավազանային կառավարման պլանի մշակման համար:
Ընդրեքի և հողերի պահպանության ոլորտում իրականացվել են թվային քարտեզների ստեղծման աշխատանքներ՝ կազմվել են ՀՀ Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հողերի բնական տիպերի տարածման քարտեզները: 2015թ. շարունակվել է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների և օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում: Հաշվետու տարվա ընթացքում նախարարության ներքո իրականացվել է 33 միջազգային ծրագիր (22 ազգային և 11 տարածաշրջանային):
Ամփոփելով հաշվետվությունը և անդրադառնալով նախարարության 2016 թ. անելիքներին՝ վարչապետը կարևորել է բնապահպանական ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը: Հովիկ Աբրահամյանն Արամայիս Գրիգորյանի ուշադրությունը հրավիրել է ապօրինի ծառահատումների խնդրին և հանձնարարել դրանց դեմ իրականացնել ուժեղացված վերահսկողություն: Վարչապետը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է ծավալուն աշխատանք՝ ավելացնելով, որ լուրջ անելիքներ կան նաև առաջիկայում:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ