Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 հունվարի 2016

Հաստատվել են արտահանման և ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված ծրագրերը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հաստատել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրի շրջանակում ակնկալվում է պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման խթանում, արտահանելի հատվածի ընդլայնում, մասնավորապես` նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությանը, ՀՀ մարզերում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձրացմանը և աջակցել տնտեսության տեխնիկական, տեխնոլոգիական վերազինմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ առումով հանձնարարություններ է տվել և հորդորել է էկոնոմիկայի նախարարին հետևողական լինել դրանց կատարմանը:
Գործադիրը հաստատել է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016թ. ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Ծրագրի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական, գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած, համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը: Ծրագրի իրագործման արդյունքում, մասնավորապես, ակնկալվում է՝ ՏՏ ոլորտի զարգացման միտումների վերլուծություն ու մարտահրավերների ուսումնասիրություն, ոլորտի նվաճումների ներկայացում, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակում, ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի արդյունավետ վարում, ՏՏ ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացում, մասնավորապես, հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում, «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման և այլ համատեղ ծրագրերի իրականացում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Լիկվոր» ՓԲԸ-ին թույլատրվել է օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Լիկվորը հանդիսանում է ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն, գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն արդյունաբերության ենթաոլորտ է: Ըստ հիմնավորման, արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:


Անկանխիկ վճարումների տեսակարար կշիռը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը

ՀՀ պետական բյուջեի ծախսերի արդյունավետության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով, սահմանվել է, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները կարող են վճարվել շահառուի` տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի հիման վրա բանկում նրա անվամբ անվճար բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Ներկայումս, վերոնշյալ գումարները գրեթե 95 տոկոսով վճարվում են կանխիկ եղանակով, ինչի համար պետբյուջեից վճարվում է 1 տոկոս միջնորդավճար (ծառայությունների վճար):
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Որոշմամբ սահմանվել է նաև, որ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը: Ընդունված որոշման արդյունքում շուրջ 13500 ընտանիք իրավունք կստանա 2016թ. ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 000 դրամի չափով: Կարևորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ այն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, քանի որ քաղաքացիները փորձում են տարբեր ճանապարհներով այդ գումարները ստանալ կանխիկ: «Դրա համար ընթացակարգերը մենք հիմա պարզեցնում և տալիս ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա այդ ընտանեկան դրամագլխից ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ և չփորձել տարբեր ճանապարհներով, նաև կորցնելով այդ գումարի որոշ մասը, ինչպես մեր հետաքննությունն է ցույց տալիս, կանխիկացնել այդ գումարը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է նաև մայրության նպաստը բացառապես անկանխիկ եղանակով վճարելու վերաբերյալ որոշում:
Ընդունված որոշումները կնպաստեն այդ փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև պետբյուջեով վճարման ծառայությունների համար հատկացված միջոցների խնայմանը:


Նախատեսվում է թվայնացնել հանքարդյունաբերության տվյալների շտեմարանը
 

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործում: Ծրագրով նախատեսվում է թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերը, ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերը: Ծրագիրը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությանը և պետական քաղաքականության մշակման գործընթացում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը: Հանքարդյունաբերության տվյալների շտեմարանի թվայնացումը և տեղեկատվության հանրայնացումը, ինչպես նաև ԱՃԹՆ-ին անդամակցելուն ուղղված` Հայաստանի Հանրապետության ջանքերը կհանգեցնեն ավելի բաց և արագ արձագանքող քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:
Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցվող վճարներից, ինչպես նաև վերջինիս ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացման և կենտրոնի առջև ծառացած առաջնահերթ խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կենտրոնի ֆինանսական գործունեությունը կարգավորող իրավական փաստաթղթում: Մասնավորապես, փոփոխություններն ուղղված են կանոնադրության 31-րդ կետով նախատեսված ոչ բյուջետային միջոցների՝ ըստ ծախսային ուղղությունների տոկոսային բաշխվածության:
 

Ծառայողական երկու բնակարանները կհատկացվեն կարիքավոր ընտանիքների
 

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որը պայմանավորված է ՀՀ վարչապետի՝ 2015թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք կատարած այցի շրջանակում տրված հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:
Հանձնարարվել էր Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի 40 բնակարաններից մնացած երկու ծառայողական բնակարանները հատկացնել այդ համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երկու ընտանիքների:

Այլ հարցեր

Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեության համակարգման ու ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունմամբ ՋՕԸ-երի գործունեության համակարգումը տարբեր գերատեսչությունների և մասնագետների ներգրավմամբ կիրականացվի մեկ մարմնի միջոցով, և վերջինս հնարավորություն կստեղծի առավել թափանցիկ և վերահսկելի դարձնելու ՀՀ պետբյուջեից ՋՕԸ-երին տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, կբարձրացնի նրանց գործունեության համակարգման արդյունավետությունը:
Հայաստանում խմելու ջրի կառավարման ոլորտում բարձր որակավորում և մասնագիտական փորձ ունեցող մասնակիցներ ներգրավելու և մրցակցություն ապահովելու նպատակով կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվում է նախաորակավորման հայտերի ներկայացման ժամկետը սահմանել 2016թ. փետրվարի 22-ը:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված որոշ դրույթների իրավակիրարկումն ապահովելու պահանջով կառավարությունը սահմանել է.
- ՀՀ սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքի բացատրական նշումները,
-մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգը,
-մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց ՀՀ պետբյուջեի միջոցներից փոխհատուցման իրականացման կարգը:
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին, որ հատուկ ուշադրություն դարձնեն աշխատանքային կարգապահության վրա:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ