Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 դեկտեմբերի 2015

Վարչապետն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին առաջիկա տոների առթիվ







Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ, ճաշել զինվորների հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը կարևորել է տոների նախօրեին զինվորների հետ շփումը և նշել. «Մենք պարտավոր ենք լինել մեր սահմանապահների կողքին, ովքեր ապահովում են մեր երկրի անվտանգությունը: Մաղթում եմ, որ մեր երկրի բոլոր կետերում լինի խաղաղություն, որ 2016 թվականը մեր ժողովրդի համար լինի խաղաղ: Համոզված եմ, որ մենք էլ կանենք ամեն ինչ, որպեսզի տնտեսությունը զարգանա և ժողովրդի կյանքն ավելի բարեկեցիկ դառնա»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ զինծառայողների հետ շփումների ժամանակ բարձրացվել է պայմանագրայինների աշխատավարձերի հարցը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն անպայման կքննարկի դրանք վերանայելու հնարավորությունը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտման և խնդիրն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են անհաջողության: «Մենք ունենք մարտունակ բանակ և պատրաստ ենք յուրաքանչյուր ոտնձգության տալ համապատասխան հակահարված: Պատերազմը որևէ ժողովրդի լավ բան չի բերելու և հակառակորդը որքան շուտ դա հասկանա, այնքան լավ իր համար: Մեր բանակը մարտունակ է, պատրաստ պաշտպանելու մեր սահմանը, հայրենիքը, Արցախը և ժողովրդին»,- ընդգծել է կառավարության ղեկավարն՝ ավելացնելով նաև, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Մարտական հենակետ այցի ավարտին Հովիկ Աբրահամյանը բոլոր զինվորներին մաղթել է հաջողություն, երջանկություն և խաղաղություն:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ