Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 դեկտեմբերի 2015

Վարչապետը ներկա է գտնվել ԵՊԲՀ-ի 95-ամյակին նվիրված նիստին









Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ նախագահի հրամանագրերով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Իրինա Մալխասյանը՝ Մխիթար Հերացու մեդալով: Պարգևները հանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կրթության, գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյա հոբելյանի առթիվ ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, դոցենտ Նունե Շահվերդյանը, գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանն ու կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, պրոֆեսոր Սամվել Գալստյանը, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը և դեղագիտական ֆակուլտետի դեկան, դոցենտ Բագրատ Ենոքյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Պարգևատրման արարողությանը հաջորդել է կառավարության ղեկավարի ելույթը: Վարչապետը շնորհավորել է ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին` բուհի 95-ամյակի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում: «1921 թ. նոյեմբերի 3-ին Երևանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացվեց դպրոց, որը բժշկական կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն էր: Այնուհետև այդ դպրոցի բազայի վրա հիմնվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը` հնարավորություն ընձեռելով հայ երիտասարդներին հայրենիքում ստանալու բարձրակարգ բժշկական կրթություն: Բժշկական ֆակուլտետի հիմնադրման և կայացման գործում իրենց նշանակալի ավանդն են ունեցել ինչպես ժամանակի պետական գործիչներ Ասքանազ Մռավյանը, Սեմյոն Լազարևը, այնպես էլ խորհրդահայ բժիշկների ավագ սերնդի մի շարք անվանի ներկայացուցիչներ», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ տասնամյակների պատմության ընթացքում բուհը դարձել է բժշկական կադրերի մասնագիտական դարբնոց, որտեղ կրթվել են բարձրակարգ բժիշկների բազմաթիվ սերունդներ: «Երևանի պետական բժշկական համալսարանը վերջին տարիներին մի շարք նշանակալի բարեփոխումներ է իրականացրել, որոնցից են, մասնավորապես, նորաբաց ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը և վերանորոգված կլինիկաները, որոնք ապահովում են ժամանակակից կրթություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, և որտեղ բժշկական պահանջված կրթություն են ստանում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի բազմաթիվ ուսանողներ: Պարոն Աշոտյանն ինձ զեկուցեց, որ ԵՊԲՀ-ի ուսանողների 25 տոկոսն արտասահմանից է, ինչն ուրախալի է և կարևոր գնահատական է բուհի գործունեությանը:
Բժիշկն այն եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունն սկսելուց առաջ երդվում է և պարտավորվում առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև մարդասիրությամբ ու գթասրտությամբ՝ երբեք չմոռանալով, որ գործ ունի մարդու կյանքի և առողջության հետ: Բժշկական համալսարանի շրջանավարտները ձևավորել են կայուն և բարձրակարգ աշխատանքային շուկա և բազմիցս ապացուցել իրենց մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Հայ բժիշկների բարձր անունն ու բարի համբավը ճանաչված և ընդունված է ամբողջ աշխարհում, և սա մեզ համար, իսկապես, հպարտանալու, ինչպես նաև մեկ անգամ ևս պետական բժշկական համալսարանի կարևորագույն դերակատարումը գնահատելու առիթ է»,
- ասել է կառավարության ղեկավարը:

 

Նոյեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 

-

Արխիվ