Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 հոկտեմբերի 2015

Վարչապետը մասնակցել է Երևանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառմանը








ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ այսօր մասնակցել է Երևանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառմանը:
Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդներին միավորում են հազարամյակների պատմությունը և սերտ մշակութային կապերը, որոնք գալիս են դարերի խորքից և դեռևս շարունակվելու են դարեր: «Մարդկության հնագույն բնօրրաններից մեկում ձևավորված և իրենց հարուստ պատմությունը կերտած հայ և իրանցի բարեկամ ժողովուրդներն աշխարհին են ավանդել բարձրարժեք մշակութային ժառանգություն՝ հավերժական արժեքներով հարստացնելով համաշխարհային գանձարանը՝ լինի դա գրականության, երաժշտարվեստի, թատերարվեստի, ճարտարապետության, թե այլ բնագավառներում:
Մշակութային ժառանգության, հիրավի, լավագույն օրինակ է երկուսուկես դար առաջ Երևանում կառուցված «Կապույտ» մզկիթը: Այս հիասքանչ կոթողը, իրապես, տարածաշրջանի մշակութային եզակի գոհարներից է, որով հիացել և իրենց ստեղծագործություններում անդրադարձել են մեր մեծերից Ռոմանոս Մելիքյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, ինչպես նաև մեծն Ֆիրդուսիի ծննդյան 1000-ամյակի առթիվ իրանական գրականության «մարգարիտ» «Շահնամե», «Ռոստամ և Զոհրապ» ստեղծագործությունների հայերեն թարգմանության հրատարակումը նախաձեռնող Եղիշե Չարենցը և շատ ու շատ այլ հայ երախտավորներ»,
- ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ և իրանցի ժողովուրդներին բնորոշ հանդուրժողականությամբ պայմանավորված՝ մշտապես առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվել պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները: «1990-ականներին սկսվեցին «Կապույտ» մզկիթի վերականգնման և վերանորոգման համատեղ աշխատանքները: Այժմ երկուստեք միջոցառումներ են ձեռնարկվում «Կապույտ» մզկիթը Հայաստանի Հանրապետության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար: Միաժամանակ կցանկանայի իրանական կողմին շնորհակալություն հայտնել հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների և այդ հարստության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, ինչի արդյունքում «Իրանի հայկական վանական համալիրները» անվանակարգով Սբ. Թադեոսի, Սբ. Ստեփանոս վանական համալիրներն այլևս ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Հարկ եմ համարում շեշտել, որ մենք բոլոր պատեհ առիթներով հիշատակում ենք իրանական փորձը՝ որպես իր տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակ», - ասել է կառավարության ղեկավարը:
Ընդգծելով, որ ողջ պատմության ընթացքում հայ և իրանցի ժողովուրդները փոխադարձաբար հարստացրել են երկու երկրների մշակույթները՝ վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել երկու երկրների և ժողովուրդների պատմության, մշակույթի և ավանդույթների ճանաչողության բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության, և Երևանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումը դրա ևս մեկ վառ վկայությունն է: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հոգևոր և մշակութային հրաշակերտ այս կոթողը կշարունակի մնալ որպես երկու ժողովուրդների մշակութային կապերի առհավատչյան և բարեկամության գրավական:
Երևանի «Կապույտ» մզկիթը հիմնադրվել է 1764-1765 թվականներին: Իրանի Թավրիզ քաղաքի «Կապույտ» մզկիթին նմանվելու և նաև կապույտ սալիկներով պատած գմբեթի պատճառով մզկիթը կոչվել է Կապույտ: Այն արտացոլում է պատմության ընթացքում հայերի և իրանցիների խաղաղ համակեցությունը և հանդիսանում Հայաստանի ու Իրանի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:
«Կապույտ» մզկիթից ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան: Իրանի իր գործընկերոջը ճանապարհել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ