Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 27 սեպտեմբերի 2015

Վարչապետը մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշին: Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, դիմելով ներկաներին, մասնավորապես, նշել է.
«Այսօր պատմական օր է ամենքիս համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը՝ արարողություն, որը, Հայ Եկեղեցում ընդունված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ:
Մյուռոնօրհնեքը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական ամենամեծ տոներից մեկն է, որի հետ մեր ժողովուրդը կապված է հոգևոր ամենախորը զգացումներով: Խորախորհուրդ այս արարողության ժամանակ օրհնվող Մյուռոնն անխախտ կնիքն է քրիստոնյա հայի ինքնության»:

Վարչապետը նշել է, որ 2015 թվականը նվիրական տարի է համայն հայության համար, և Մյուռոնօրհնությունը խորհրդանշական կերպով համընկնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ. «Հիշատակի բազում միջոցառումներ ու ծրագրեր իրականացվեցին ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ արտերկրում՝ Սփյուռքի հայաշատ բոլոր կենտրոններում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններից հատկապես ուզում եմ առանձնացնել վեցդարյա ընդմիջումից հետո ապրիլի 23-ին Հայոց Եկեղեցում տեղի ունեցած Սրբադասման արարողությունը: Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին անգամ հայը չուրացավ քրիստոնեական իր հավատքն ու իր հայրենի հողը և նախընտրեց իմացյալ մահը: Սրբալույս Մյուռոնի օրհնությունը գալիս է վկայելու, որ նույն այդ քրիստոնեական հավատքի շնորհիվ հայ ժողովուրդն ի զորու եղավ վեր հառնել մոխիրներից, ամոքել վերքն ու հաստատուն քայլերով շարժվել դեպի առաջ», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարերի ընթացքում, հաճախ նաև պետականության բացակայության պայմաններում, հոգևորին զուգահեռ իրականացրել է նաև ազգապահպանության կարևոր առաքելություն, և այսօր էլ՝ ազատ և անկախ պետականության պայմաններում, շարունակում է զորացնել հայության հոգևոր-ազգային կյանքը և աշխարհասփյուռ հայությանը համախմբել հայրենիքի ու եկեղեցու շուրջը: «Մյուռոնօրհնությունը Հայաստան ժամանած հայորդիների համար լավագույն առիթներից է՝ ամրապնդելու հայրենիքի հանդեպ ունեցած նրանց սերն ու նվիրվածությունը:Առանձնահատուկ ցանկանում եմ ողջունել այս գեղեցիկ առիթով Հայաստան ժամանած բոլոր հյուրերին՝ Քույր Եկեղեցիների պետերին և միջեկեղեցական պատվիրակություններին, որոնք իրենց պատվարժան մասնակցությունը բերեցին պատմական այս իրադարձությանը:
Հարգելի հյուրեր,
Ավարտելով խոսքս՝ մաղթում եմ, որ Աստված զորավոր պահի Հայաստանի Հանրապետությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և քրիստոնեական դարավոր արժեքները կրող խաղաղասեր մեր ժողովրդին: Թող Մյուռոնօրհնեքի հոգեպարար այս արարողությունը նոր լիցքեր պարգևի ամենքիս՝ առավել մեծ նվիրումով ու ջանադրությամբ ծառայելու մեր ժողովրդին և հայրենի մեր երկրին: Հայ ժողովրդի ապագան մեր եռամիասնության մեջ է՝ Մայր Հայրենիք, Արցախ և Սփյուռք»,
- եզրափակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ