Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 սեպտեմբերի 2015

Վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղարի հետ










Սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիան (Շենսի նահանգ), որտեղ սեպտեմբերի 24-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը:
Նույն օրը վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ:
Բարձր գնահատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան և հանդիպումը ՉԺՀ վարչապետի հետ՝ պարոն Ճաո Ժեն Յոնը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն օրեցօր խորանում և ամրապնդվում է: Նա շեշտել է Չինաստանի, մասնավորապես, Շենսի նահանգի շահագրգռվածությունը՝ խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, կարևոր համարելով համագործակցության զարգացումը նաև մարզերի միջև: Շենսի նահանգի կոմկուսի քարտուղարը հայաստանցի հյուրերին մանրամասն ներկայացրել է նահանգի պատմությունը: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական ֆորումին՝ նա նշել է, որ այն կարևոր հարթակ է տնտեսական կապերի հաստատման և զարգացման համար:
Հայ-չինական կապերի խորացման առումով երկուստեք բարձր է գնահատվել Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետը նշել է, որ տպավորված է ինչպես Սիան քաղաքի պատմական ժառանգությամբ, այնպես էլ ժամանակակից ձեռքբերումներով: «Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքների և գործարար կենտրոնը: Խորհրդանշական է նաև, որ պատմականորեն Շենսի նահանգը գտնվել է Մեծ Մետաքսի ճանապարհի սկզբնամասում, և պատահական չէ, որ այստեղ տեղի է ունենում այսպիսի կարևոր միջոցառում՝ «Եվրասիական տնտեսական ֆորումը», որը միտված է սերտացնելու այդ ճանապարհին գտնվող երկրների պետական մարմինների և գործարար համայնքների միջև կապերը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ողջունել է 2013 թվականին Նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշած Մեծ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը, և արդեն նպատակաուղղված աշխատանք է տարվում ծրագրի իրականացման ուղղությամբ այն մասով, որտեղ Հայաստանը նույնպես կարող է իր նպաստը ունենալ: Վարչապետ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել երկու երկրների մարզերի միջև շփումների և կապերի ընդլայնումը՝ այս համատեքստում կարևորելով Գյումրիի և Սիանի միջև բարեկամական հարաբերությունների հաստատումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ արդեն հասունացել է պահը քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հաջողված փորձ համարելով փոխգործակցությունը Չինաստանի Սինձյան-Ույգուրյան ինքնավար մարզի հետ:
Վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տերրակոտա զինվորների և ձիերի թանգարան: Վարչապետին ներկայացվել են թանգարանի երեք ցուցասրահները (վիրապները), ինչպես նաև «Բրոնզե մարտակառքերի և ձիերի» ցուցասրահը: Թանգարանում Հովիկ Արահամյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները Սիանի կենտրոնական հրապարակում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցների համար կազմակերպված բեմականացված հանդիսություններին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ