Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 օգոստոսի 2015

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի հետ



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Սուխորենկոյի կատարած աշխատանքը հայ-բելառուսական հարաբերությունների սերտացման գործում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության խորացումը և ընդլայնումը:
Ստեփան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին կառուցողական համագործակցության համար և նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Բելառուսի համար, դեսպան Սուխորենկոն համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս երկու երկրների միջև կապերը կշարունակեն դինամիկ զարգանալ և ամրապնդվել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտության, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման շուրջ:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ