Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 հուլիսի 2015

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ընկալելի կդարձնի պետական կառավարման մարմինների, ինչպես նաև հանրության համար կառավարության առաջիկա երեք տարիների հարկաբյուջետային քաղաքականության գերակայություններն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը, հիմք կծառայի ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:
Կարևորելով միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ այն կարևոր և ուղղորդող փաստաթուղթ է. եղել են բազմաթիվ առաջարկություններ նախարարությունների և գերատեսչությունների կողմից, որոնց մի մասը ընդունվել է, մյուսները կքննարկվեն 2016թ. պետբյուջեի նախագծի մշակման ընթացքում:
Ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների հանձնարարականների կատարման մասին:
Կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության այն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք շարունակելու են տրամադրել և փոխանակել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր:
 

Բնակարաններ կարիքավորներին


Կառավարությունն իր որոշումով ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված բնակելի տարածքները հետ է վերցրել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած հանրակացարանում բնակվող քաղաքացիներին: Այսպիսով լուծում է ստացել 17 ընտանիքների շուրջ 26 անդամների բնակարանային խնդիրը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նրանց հետ կկնքվեն բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր:
ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման ռազմավարական ծրագրի «Միջոցառումների իրականացման ժամանակացույցը» շարադրվել է նոր խմբագրությամբ: Անդրադառնալով Երևանում, Գյումրիում, Վանաձորում և մյուս քաղաքներում գույքագրված բնակֆոնդի վիճակին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուշադրություն է հրավիրել բնակֆոնդի պահպանման վրա, նոր ընդունվելիք օրենքի հիմքում դնելով բնակֆոնդի պահպանման գործընթացը, ինչը հնարավորություն կտա կանխել շենքերի վթարայնության աճը:
ՀՀ կառավարությունը քննարկել է Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի հաշվին տրամադրված գյուղտեխնիկայի հետագա տնօրինման մասին որոշմամբ սահմանված ժամկետը երկարացնելու հարցը, որպեսզի վարձակալներին հնարավորություն տրվի լուծել տեխնիկայի հետագա տնօրինման խնդիրը: Վարչապետը հանձնարարել է հարցը քննարկել շահագրգիռ նախարարությունների հետ, առաջնահերթ համարելով ոչ թե գյուղտեխնիկայի աճուրդով տրամադրումը, այլ նվիրաբերումն այն գյուղացիներին, ովքեր շուրջ 15 տարի օգտագործում են այդ տեխնիկան:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկինում ընդունած մի շարք որոշումներում, կառավարությունը դրանք համապատասխանեցրել է «Ոստիկանությունում ծառայության մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքների պահանջներին: Մեկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին թույլատրել է ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով դրամաշնորհներ հատկացնել «Վահան» բարեգործական հիմնադրամին և «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը:


Շրջակա միջավայրի մշտադիտարկումը կկազմակերպվի նպատակային


Կառավարությունը քննարկել և հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման կարգը: Կարգավորումը նպատակ ունի շրջակա միջավայրի նպատակային մշտադիտարկման միջոցով գնահատել բնակչության առողջության վրա միջավայրի բացասական ազդեցության ռիսկերը, անհրաժեշտության դեպքում վերանայել մշտադիտարկման կետերն ու դիտարկումների շրջանակները:
Սևանա լճի ջրահավաք ավազանում էնդեմիկ ձկների վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ ձկան և խեցգետնի պաշարների մոնիթորինգ անցկացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար է հատկացվել:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը և դրա 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին:


Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ առանձին կատեգորիայի դեղերը (պատվաստանյութեր, ինսուլին, հոգեմետ և այլ դեղեր) պարտադիր դրոշմապիտակավորման չենթարկվեն, նկատի ունենալով, որ գործնականում դրանց շրջանառությունը քվոտավորված է, և ապա կանխելու համար դրոշմապիտակավորման ընթացքում հնարավոր որակական հատկանիշների փոփոխությունը:
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների և տույժերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը դեմ է արտահայտվել, իր կարծիքը հիմնավորելով հաստատված եզրակացության մեջ: Մասնավորապես, նպատակահարմար չեն այնպիսի հարկային արտոնությունները, որոնց կիրառումը բնակչության մոտ ձևավորում է արտոնությունից շարունակական օգտվելու սպասումներ, ինչը հանգեցնում է հարկային կարգապահության մակարդակի նվազեցմանը, տվյալ դեպքում՝ գույքահարկի գծով ապառքների կուտակմանը:
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Վերաբաշխվել են անվճար ուսուցման տեղերը


Կառավարության որոշմամբ 2015-2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրոսի կրթության ծրագրով ընդունելության թափուր տեղերը վերաբաշխվել են, 35 տեղ տրամադրելով առկա ուսուցմամբ բակալավրի, 15 տեղ՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին: Նախատեսվում է նաև անվճար ուսուցման տեղեր հատկացնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին:
Հաստատվել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը, մեկ այլ որոշմամբ լրամշակվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը:
Լրացումներ և փոփոխություններ կատարելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ, տարանջատվել է աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) համար հիմնական կենսաթոշակի չափը:
 

 Այլ հարցեր


Կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Սպանդարյանի գյուղական համայնքի ղեկավար Վաղինակ Բաղդասարյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված, համապատասխան ժամկետում նշանակել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, իր պահուստային ֆոնդից գումար հատկացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Սյունիքի մարզի Վահրավար համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածք:
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ին մեկ այլ որոշմամբ տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով:
 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ