Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունիսի 2015

Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով






Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:
Վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց 15-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում հանժնաժողովի կողմից կատարված աշխատանքները և սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները: Նիստի ընթացքում մենք քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշեցինք դաշնակցային համագործակցությունը հարստացնելու գործնական ուղղություններ: Քննարկված հարցերը վերաբերում էին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին:
Կցանկանայի նշել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը միտված համատեղ քայլերը և ջանքերը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ընթացիկ տարում ստորագրել նաև միջկառավարական համաձայնագիր, որով կանոնակարգվում են հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը:
Նիստն անցավ, ինչպես միշտ, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Մենք դրական ենք գնահատում կատարված աշխատանքը ու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների և տնտեսվարող սուբյեկտների համար: Հուսով եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»:

Իր հերթին, պարոն Սոկոլովը նշել է.
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և պարոն վարչապետին՝ իմ գործընկեր համանախագահողին, և նիստի բոլոր մասնակիցներին՝ կառուցողական ու արդյունավետ համագործակցության համար: Հայ-ռուսական համագործակցության շրջանակում մենք այսօր անցկացրեցինք միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, բայց հանձնաժողովի աշխատանքն ամենևին չի սահմանափակվում դինամիկ և արդյունավետ նիստերով: Իրականում մեր համագործակցության շրջանակում աշխատանքներ իրականացվում են ամեն օր և ամբողջ տարի: Վերջին տարին, երբ Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ցույց տվեց, թե ինչ լայն հնարավորություններ են բացվում երկկողմ հարաբերությունների ձեւաչափում: Դա վերաբերում է տնտեսական համագործակցության բոլոր ոլորտներին, այդ թվում՝ առևտրային համագործակցությանը: Թեև 2014 թվականի համեմատ մեր առևտրշրջանառությունն աննշան նվազել է, բայց այդ անկումն, այսպես կոչված, թվաբանական է, բացարձակ արտահայտությամբ այն չի նվազել: Պարզապես էներգակիրների միջազգային գներն են ընկել, ուստի գնային իմաստով շեմը նվազել է, սակայն բացարձակ ծավալնելով մեր համագործակցությունն աճում և զարգանում է: Սա վերաբերում է բոլոր բնագավառներին՝ տրանսպորտ, էներգետիկա, ներդրումներ եւ այլն: Անցյալ տարվա ընթացքում ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բացվել են մի քանի ձեռնարկություններ: Ներդրումները շարունակվում են, ինչն անշուշտ վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Որեւէ խնդիր, որը մեր համագործակցության շրջանակում առաջ է քաշվում հայկական կամ ռուսական կողմից, անուշադրության չի մատնվում, և որպես կանոն, գտնվում են դրական ու կառուցողական լուծումներ: Դրա համար էլ կրկին ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այսօրինակ բարեկամական փոխօգնության և օժանդակության համար և մաղթում, որ բոլորս համատեղ, արդեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, ակտիվորեն զարգացնենք մեր տնտեսություններն՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»:
 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ