Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 հունիսի 2015

Վարչապետը շնորհավորել է 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին










Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի տարբեր առարկաներից հաղթողներին հրավիրել էր կառավարություն՝ շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2014-2015 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով աշակերտներին, նշել է, որ Հայաստանի իշխանությունները հպարտանում և մեծ հույսեր են կապում նրանց հետ: «Հպարտ ենք, որ ունենք նման գրագետ սերունդ, որը, համոզված եմ, նպաստելու է մեր երկրի և ժողովրդի բարեկեցիկ ապագայի կերտմանը: Մեր ապագան դուք եք, դուք եք կերտելու ավելի զարգացած և հզոր Հայաստան: Վստահ եմ, որ ձեր գիտելիքներն ապագայում ի սպաս կդնեք մայր հայրենիքի, Արցախի և սփյուռքի էլ ավելի միասնականությանը և հզորությանը»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կրթության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները շարունակելու են գտնվել գործադիրի ուշադրության կենտրոնում և կառավարությունը որևէ ֆինանսական ռեսուրս չի խնայելու՝ այս բնագավառների հետագա զարգացումն ապահովելու համար: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է կրթության ոլորտում առավելագույն թափանցիկություն և արդարություն ապահովելուն ուղղված աշխատանքները և ընդգծել, որ այս տարի նույնպես ամեն ինչ արվել է՝ բուհերի ընդունելության քննություններն բարձր մակարդակով անցկացնելու համար: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր աշակերտների ծնողներին, մանկավարժներին՝ նման երեխաներ դաստիարակելու, կրթելու համար և վստահություն հայտնել, որ միջազգային օլիմպիադաներում նույնպես նրանք հաջողությունների կհասնեն ու բարձր կպահեն մեր երկրի և հայ ժողովրդի պատիվը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: 16 առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1500 աշակերտ. նրանցից լավագույն 62-ը (Երևանից և մարզերից) արժանացել են առաջին կարգի պարգևների: Նախարարը տեղեկացրել է, որ օլիմպիադաների հաղթողներից կձևավորվեն միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային թիմերը:
Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվել է 2014-2015 թթ. ուստարվա լավագույն դպրոցականների հետ և մաղթել նորանոր հաջողություններ:
 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ