Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հունիսի 2015

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ



Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ խորհուրդը քննարկել է հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու և տեղական տուրքերի սահմանման տարանջատված մոտեցում կիրառելու հարցերը: Ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում նիստի մասնակիցներն իրենց առաջարկություններն ու նկատառումներն են ներկայացրել նշված հարցերի կապակցությամբ:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին մշակել և կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծեր: «Մեր նպատակն է վերացնել ՓՄՁ ոլորտում առկա խոչընդոտները, բիզնեսին կայանալու, ամրապնդվելու հնարավորություն տալ և տնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլեր իրականացնել: Պետք է մեր ընդհանուր ուժերը, ջանքերը համատեղենք և երկիրն առաջ տանենք», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ լինելու 3 տարի ժամկետի ավարտի կապակցությամբ՝ վարչապետը խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ