Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հունիսի 2015

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը






Ոսկու շուկաներում կկիրառվի արտոնագրային վճարը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով, որի չափը սահմանել առավելագույնը 35 հազ. դրամ Երևանում, մարզկենտրոններում՝ 25 հազ. դր., սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տվյալ օրենսդրական փոփոխությունը կարևորել է ոսկեգործությանն օժանդակելու համատեքստում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ եթե խնդիրը դիտարկվեր շրջանառության հարկի տեսանկյունից, ապա ոլորտը կանցներ 5 տոկոս հարկման դաշտ: Ուստի կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին, իսկ ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները պետք է հարկային ու մաքսային օրենսգրքի նախագիծը քննարկելիս դիտարկեն այս ամբողջ շղթան և միանգամից օրենսդրական լուծում տան:
Կառավարությունը ՀՀ 2015թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն 5 տարով հետաձգվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը, ապահովվել ընկերության 2015թ. ընթացիկ գործունեությունը և «Ցիկլոն 18/18» հիմնական սարքավորման տեղափոխումն ու տեղադրումը, ինչպես նաև մոտ 255 մլն դրամ հատկացվել լրացուցիչ սարքավորումների ձեռք բերման և ծրագրի առաջին փուլի ռադիոիզոտոպների արտադրության ստեղծման համար: Նշվել է, որ մոնտաժային աշխատանքներն առաջիկա հուլիսին կավարտվեն: Կառավարության ղեկավարը կարևոր է համարել այս ծրագիրը և դրա իրականացման ժամկետի պահպանումը:
ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2015թ. հունիսի 15-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված են ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային, ՀՀ ընտանեկան օրենսգրքերում, մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, միջազգային պայմանագրերի վավերացումը:

Հուլիսի 1-ից ավելացվում է զինվորական կենսաթոշակի հիմնական չափը

ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. հուլիսի 1-ից.
-զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 16 հազ. դր. (14 հազ. դր. փոխարեն), զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դր. (1300 դր. փոխարեն),
-պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36 հազ. դր. (31 հազ. 500 դր. փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամների համար՝ 26 հազ. դր. (23 հազ. 100 դր. փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18 հազ. դր (15 հազ. 750դր. փոխարեն),
-պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած(զոհված) զինծառայողի շարքային անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24 հազ. դր., իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 80 հազ. դր. (21 հազ. և 70 հազ. դր. փոխարեն):
2015թ. հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը կավելանա 14 տոկոսով, սպայական անձնակազմի (ՀՀ բանակի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը՝ 14,4 տոկոսով և այլն:

Կմարվեն Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած պարտքերը

ՀՀ կառավարությունն ընդունել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացնելու և «ՀՀ 2015 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու» որոշում: Որոշվել է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված փոխառությունների չափով՝ 17մլրդ 968 մլն 800 հազար դրամով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը՝ վերը նշված փոխառությունների պահանջների իրավունքները փոխանցելով ՀՀ սեփականությանը, և այնուհետև 2015թ. պետբյուջեի միջոցներով վճարել թվարկված ՓԲԸ-ների կողմից լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց, իսկ ընկերություններն այդ գումարով կմարեն Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած իրենց պարտքը:
ՀՀ կառավարությունը որոշել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ: Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության և ձկան վերամշակման գործարաններ: Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական շրջափուլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումից մինչև կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սևանա լիճ, կերաշխավորվի իշխանի էկոլոգիական կայուն արտադրությունը: Գյուղատնտեսության նախարարությանը ևս 15 մլն դրամ է հատկացվել Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար:

Խրախուսվում են Դիլիջանում կատարվելիք ներդրումները

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն կարգավորելու է ներդրումային ծրագրերի հաստատման և իրականացման կարգը, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման և հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները և այլն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, բյուջետային գործընթացի շրջանակում պետբյուջեի պակասուրդի առավելագույն սահմանաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Նիստում հավանության է արժանացել «Երկրապահ կամավորական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը երկարացնել երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման ժամկետը. այն սպառվել է ս.թ. մայիսի 10-ին: Անցած մեկ տարվա ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել 3 հազար 210 անձի: Մինչև օրենքի ընդունումն այդպիսի կարգավիճակ էր ստացել 8 հազար 777 մարդ: Կարգավիճակ շնորհող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարացման առաջարկը հիմնավորվում է այն կանխատեսմամբ, որ նման կոչման կարող է հավակնել մինչև 15 հազար ՀՀ քաղաքացի:
Կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Չնայած գործադիրը ողջունելի է համարել ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքների գործարար ակտիվության բարձրացմանն ուղղված միջոցառումները, սակայն գտնում է, որ դրանք պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի ակնկալվող արդյունքը գերազանցի պետության կրած կորուստը: Այս և մի շարք այլ հիմնավորումներով կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին:
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ