Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 մայիսի 2015

Վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել




Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի և Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևի հետ:
Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-վիետնամական կապերն ամրապնդվել են և լավ հիմք են ստեղծել փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում նոր գործոն է հանդիսանում համագործակցությունը Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների միջև գոյություն ունի տնտեսական մեծ ներուժ, և պետք է գործուն քայլեր ձեռնարկել այն իրացնելու համար: Այս համատեքստում Հայաստանի վարչապետն առաջարկել է ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, ինչն առևտրատնտեսական համագործակցության համար լավ խթան կհանդիսանա: Կարևորվել է նաև համատեղ գործարար համաժողովի կազմակերպումը, ինչը նույնպես կնպաստի տնտեսական կապերի հետագա զարգացմանը:
Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը, ողջունելով գործընկերոջը, ընդգծել է, որ Վիետնամը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվացնել և զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները: Նա գոհունակությամբ է ընդունել վարչապետ Աբրահամյանի՝ միջկառավարական հանձնաժողով ստեղծելու և գործարար համաժողով կազմակերպելու առաջարկները:
Զրուցակիցները կարևորել են նաև միջազգային ասպարեզում համագործակցության խորացումը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները և կարևորվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տնտեսական կապերի աշխուժացման և առևտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
Հայաստանի և Ղրղզստանի վարչապետներն անդրադարձել են նաև ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ