Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 մայիսի 2015

Վարչապետն ընդունել է Չեխիայի դեսպանին




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Վարչապետը շնորհավորել է պարոն Միկիսկային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Չեխիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ, ինչի իրացման գործում վարչապետը կարևորել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, բիզնես ֆորումների անցկացումն ու գործարար կապերի սերտացումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել չեխական կողմին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար:
Դեսպան Միկիսկայի խոսքով՝ Չեխիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը և առևտրատնտեսական կապերի խորացումը: Պարոն Միկիսկան վստահություն է հայտնել, որ կան մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և ներդրումներ ներգրավելու համար: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հայ-չեխական համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին մասին՝ Պետր Միկիսկան վստահություն է հայտնել, որ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով փոխշահավետ համագործակցությունը կթևակոխի նոր փուլ և կարձանագրվեն ձեռքբերումներ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-չեխական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ