Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հոկտեմբերի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեցին հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրներին — ինքնակամ շինարարությանը վերաբերող հարցեր:
       Նշվեց, որ եթե քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար օրենսդրական դաշտը որոշակիորեն ձ—ավորված է, ապա այդ գործունեության պետական վերահսկողությունն ապահովող օրենսդրությունը դեռ—ս անկատար է: Օրենքը սահմանում է միայն աշխատանքներ իրականացնող  իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը` օրենքի ներգործության դաշտից դուրս թողնելով իրավախախտ ֆիզիկական անձանց:
       Ներկայիս գործող օրենսգիրքը քաղաքաշինության բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ դրույթներ չի պարունակում: Հատկապես այս բացի պատճառով է անպատիժ կատարվում իրավախախտումների շուրջ 80 տոկոսը: Բացը լրացնելու համար ՀՀ տարածքային կառավարման — քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կողմից ներկայացվել է «Վարչական խախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծ:
       Արձանագրվեց, որ տարածքային կառավարման — տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հատկապես Եր—անում, բավարար չեն կատարվում քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական նորմերի պահանջները:  Խախատումները հատկապես շատ են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայությամբ հողահատկացումներ կատարելիս, շինարարության թույլտվություններ ձ—ակերպելիս:
       Տարածքային կառավարման մարմինների կողմից քաղաքաշինության բնագավառի վերահսկողությունը կարգավորվում է կառավարության սահմանած կարգով, ըստ որի, համայնքներում տարեկան մեկ անգամ պետք է պլանային ստուգումներ անցկացվեն: Նման ստուգումներ, սակայն, իրականացվել են ոչ բոլոր մարզերում — այն էլ` մասնակիորեն: Գործնականում գրեթե չի կիրառվում նա— քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերն ամփոփող շինարարության ավարտի փաստագրումը:  Հատկապես Եր—անում վերջին տարիներին կատարվել են հողհատկացումներ` անտեսելով գործող շինարարական ծրագրային փաստաթղթերը: Դրա հետ—անքով դժվարացել է մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարածքների նպատակային օգտագործման, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներա-տրանսպորտային — այլ ենթակառուցվածքների կազմակերպումը — իրականացումը:
       Ըստ խորհրդակցության մասնակիցների, Եր—անի կանաչապատ  տարածքների ոչնչացմամբ է իրականացվում բենզալցման մեծածավալ նոր կայանների կառուցումը:  Ինտենսիվ կառուցապատվում են  ներթաղամասային — ներբակային տարածքները: Այստեղ գերակշռում են հիմնականում ինքնակամ, հողազավթումով կառույցները: Քիչ չեն նա— համայնքների ղեկավարների կողմից համապատասխան  ձ—ակերպումներ ստացած ձ—ականորեն «օրինական», սակայն քաղաքաշինական նորմերի — ծրագրային փաստաթղթերի պահանջներին հակասող կառույցները:
       Քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների կողմից հայտնաբարվել է ինքնակամ շինարարության 539 դեպք: Սահմանված կարգով մարզպետներին — համայնքների ղեկավարներին է ուղարկվել 855 գրություն` ինքնակամ շինարարության դեպքերի կասեցման — օրենքով սահմանված կարգով դրանց հետ—անքների վերացման համար: Սակայն նշված պաշտոնատար անձանց կողմից հիմնականում անարձագանք են թողնվում տեսչության ահազանգերը:
       Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 127 օբյեկտում դադարեցվել է շինարարությունը, 65-ի համար ձեռք է բերվել շինարարության թույլտվություն: Ինքնակամ շինարարությունը շարունակվել է 313 օբյեկտում, իսկ 35-ում` այն դադարացվել է կառուցապատողների կողմից: Հողազավթումով կարատարված ինքնակամ շինարարության 214 դեպքի համար տեսչությունը դիմել է դատախազություն:
       Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ որոշ դեպքերում ինքնակամ շինարարություններն իրականացվում են այս կամ այն պաշտոնյայի հովանավորությամբ: Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել յուրաքանչյուր նման դեպք — պատժել օրենքը շրջանցող պաշտոնատար անձանց: Շահագրգիռ գերատեսչություններին հանձնարարավեց շարունակել քննարկումները —, հաշվի առնելով խորհրդակցությունում հնչած դիտողություններն ու առաջարկությունները, առկա խնդիրների վերաբերյալ համապատասխան լուծումներ մշակել ու ներկայացնել կառավարություն:
 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ