Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 ապրիլի 2015

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ նախագահին




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:
Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել մեր երկրի և ԵԽԽՎ-ի միջև փոխգործակցությունը: Վարչապետը կարևորել է տիկին Բրասերի այցը Հայաստան և նշել, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը:
Իր հերթին, Անն Բրասերն ընդգծել է հայաստանյան պատվիրակության ակտիվ ներգրավվածությունը ԵԽԽՎ աշխատանքներում և նշել, որ այն նպաստում է խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներին և հնարավոր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողությունները, ինչը չի նպաստում հակամարտության լուծմանը, իսկ դրա հետևանքով իրավիճակը շփման գծում շարունակում է մնալ լարված:
Անն Բրասերը ևս անընդունելի է համարել հակամարտության գոտում լարվածության աճը և նշել, որ ԵԽԽՎ-ի համար գոյություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեկ ուղի՝ երկխոսություն հակամարտող կողմերի միջև:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է այս ուղղություններով հետևողական գործողությունների իրականացումը:
Զրուցակիցներն քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ