Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 21 մարտի 2015

Ամփոփվել են մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները




Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են հանրապետության բոլոր մարզպետները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Մարզպետները ներկայացրել են իրենց գլխավորած մարզերում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, ուսումնական հաստատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզերում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:
ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին շարունակել քայլեր ձեռնարկել մարզերում ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակել և աջակցել գործարարներին՝ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը ևս կնպաստի կառավարության և ՏԻՄ-երի միջև արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը:
Զեկուցվել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ և չնայած տարեսկզբին արձանագրված եղանակային անբարենպաստ պայմաններին՝ կառավարության աջակցությամբ գյուղացիական տնտեսությունները շարունակել են արդյունավետ աշխատանքները: Ընդգծվել է հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրի արդյունավետությունը, որն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը: Քննարկվել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է դրանց արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ գյուղատնտեսության զարգացումը կառավարության առաջնայնություններից մեկն է:
Խոսելով գյուղատնտեսական ծրագրերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոռոգման սեզոնին լավ է նախապատրաստվել և ամեն ինչ արվելու է, որպեսզի ոռոգումը նախորդ տարվա համեմատ իրականացվի առավել կազմակերպված ու արդյունավետ: Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ լոլիկի պահանջարկը հանրապետությունում մեծ է և կառավարությունը պատրաստ է վերամշակող ընկերություններին օժանդակել, քննարկել ֆինանսական հարցերը, գյուղացիական տնտեսությունների ողջ արտադրանքը մթերելու համար: «Գյուղացիական տնտեսությունները որքան լոլիկ արտադրեն, մենք կօգնենք, որպեսզի վերամշակող գործարաններն ընդունեն և վերամշակեն: Լոլիկի պահանջարկը շատ է և կառավարությունը պատրաստ է այդ ծրագիրը ֆիանսավորել: 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում ակնկալում եմ ավելի մեծ արդյունքներ, քանի որ ընթացիկ տարում այդ բնագավառում լինելու են ավելի մեծ ֆինանսական ներարկումներ: Ծրագրերը լավագույնս իրականացնելու համար ակնկալում եմ մարզպետների և համապատասխան նախարարությունների համատեղ աշխատանքը»
,- նշել է կառավարության ղեկավարը:
Ամփոփելով քննարկումը, վարչապետն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է գնահատել մարզպետարանների աշխատանքը և հայտնել կառավարության աջակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏԻՄ-երի դերը երկրի զարգացման գործում և նշել, որ մարզպետարաններն ու համայնքները գտնվելու են կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին՝ վարչապետը նշել է, որ ընտրվել է ճիշտ ճանապարհ և համայնքների խոշորացումը բխում է համակարգված կառավարման, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման ու ներդրման շահերից:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզպետարանների 2015 թվականի ծրագրերին: ՀՀ վարչապետը կարևորել է բոլոր ոլորտներում ակտիվ, համակարգված գործունեությունը և կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների արդյունավետորեն կյանքի կոչումը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ