Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 14 մարտի 2015

Հայաստանի վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և քննարկել տնտեսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Տնտեսական կապերն ակտիվացնելու գործում կողմերը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, տնտեսական համաժողովների անցկացումը, երկու երկրների գործարար շրջանակների կապերի սերտացումը: Հայաստանի վարչապետը և Եգիպտոսի առաջնորդը հեռանկարային են համարել գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին բարձր է գնահատել Եգիպտոսի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և նշել, որ այն լավ կամուրջ է հայ-եգիպտական կապերի ընդլայնման և խորացման գործում:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է արաբական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: «Այս առումով Եգիպտոսն առանձնահատուկ տեղ է գրավում, քանզի հայ և եգիպտացի ժողովուրդների՝ վաղ ժամանակներից սկիզբ առած հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և վերածվել ամուր բարեկամության»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու առթիվ, որն արդյունավետ հարթակ էր քննարկելու ինչպես Եգիպտոսի, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակը:
Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համաժողովին մասնակցելու համար, և հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի առկա մարտահրավերներին և խնդիրներին նոր լուծումներ գտնելուն:
Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և նշել, որ Հայաստանն ակնկալում է Եգիպտոսի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունն ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին:
Զրուցակիցներն անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ