Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 փետրվարի 2015

Վարչապետին է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը





Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներկայացնելով 2014թ. իրականացված աշխատանքները, նշել է, որ հաշվետու տարում արձանագրվել է գյուղատնտեսության մասնաբաժնի աճ ՀՀ համախառն ներքին արդյունքի մեջ: Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 7.2 տոկոսով, իսկ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտին բաժին է ընկել արդյունաբերության համախառն արտադրանքի 38.4 տոկոսը: Բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, անասնապահությանը՝ 7.8 տոկոսով: 3.2 տոկոսով բարձրացել է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը, 14.6 հազար հեկտարով ավելացել են մշակովի ցանքատարածությունները:
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են 14 տոկոսով վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է: Վարչապետի հանձնարարությամբ 2015 թ. ոլորտին տրամադրվող վարկերը հանրապետության բոլոր գյուղական համայնքների համար կսուբսիդավորվեն 6 տոկոսային կետով: Պետական աջակցության ծրագրեր են իրականացվել անասնաբուծության տարբեր ճյուղերի և հացահատիկային տնտեսության զարգացման, գյուղատնտեսությունում օգտագործվող նյութական և մարդկային ռեսուրսների մատչելիության բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման, ոլորտի տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով: Իրականացվել են բնական աղետների հետևանքների մեղմման, գյուղատնտեսական կոոպերատիվների խթանման, բույսերի պաշտպանության, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման միջոցառումներ, խորհրդատվական աշխատանքներ են տարվել գյուղական համայնքների հետ, համագործակցության հուշագրեր են ստորագրվել ոլորտային միությունների հետ, ընդլայնվել է միջազգային համագործակցությունը:
2014 թ. ընթացքում իրենց ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև Գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գտնվող պետական մարմինների ղեկավարները՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և հորդորել գյուղատնտեսության նախարարությանը 2015 թ. ավելի արդյունավետ և ակտիվ աշխատել՝ ոլորտում առաջընթաց ապահովելու համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության հասցեականության բարձրացման ու ԵՏՄ-ի շրջանակում համագործակցության ընդլայնման ծրագիր, ջերմոցային տնտեսության զարգացման ծրագիր, որի հիման վրա կիրականացվի նպատակային հողատարածքների գույքագրում, ներդրումային գրավչության բարձրացում և ենթակառուցվածքների բարելավում, բարեփոխումներ կատարել անտառտնտեսություններում՝ վստահությունը վերականգնելու և ապօրինի անտառահատումները բացառելու նպատակով, շարունակել գյուղական համայնքների խոշորացման միջոցառումները և ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ ուշադրության կենտրոնում պահել ոլորտի խնդիրները և հետևողական լինել հանձնարարականների կատարման հարցում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ