Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 մարտի 2001

Այսօր ՀՀ կառավարությունում արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց մարտի 6-7-ը Երևանում անցկացվող ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի հարցերի խորհրդի 28-րդ համաժողովի պատվիրակությունների ղեկավարներին՝ խորհրդի տնօրինության նախագահ Անատոլի Սիդենկոյի գլխավորությամբ: Ներկա էին նաև համաժողովին մասնակցող Բալթյան երկրների և Բուլղարիայի երկաթուղայինների պատվիրակությունների ղեկավարները: Համաժողովին ողջույնի խոսք է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ողջունելով հյուրերին, Դավիթ Զադոյանը գոհունակություն հայտնեց ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հետ կապված խնդիրները Հայաստանում քննարկելու կապակցությամբ և խորհրդին մաղթեց արդյունավետ աշխատանք: Նշելով հատկապես երկաթուղային շրջափակման վերացման հրատապությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար, նա հույս հայտնեց, որ ընդհանուր ուժերով հնարավոր կլինի վերականգնել այն կապերը, որ գոյություն ունեին նախկին խորհրդային հանրապետությունների միջև: ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի հարցերի խորհրդի տնօրինության ղեկավար Անատոլի Սիդենկոն և պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի կառավարությանը խորհրդի նիստը Երևանում անցկացնելու հրավերի, ջերմ ընդունելության և աշխատանքային բարձրակարգ պայմաններ ապահովելու համար: Բոլոր ելույթ ունեցողները համոզմունք հայտնեցին, որ երկաթուղին երկրներն ու ժողովուրդներին իրար կապող զորեղ միջոցներից է և անպայման պետք է օգտագործել նրա հնարավորությունները ինչպես առանձին տարածաշրջաններում, այնպես էլ ամբողջ ԱՊՀ տարածքում՝ խաղաղ կյանք ապահովելու և անկախ պետությունների տնտեսություններն արագորեն զարգացնելու համար: Մասնակիցների կարծիքով երկաթուղին այսօր շատ խնդիրներ ունի, սակայն պետությունների ղեկավարների քաղաքական կամքի և տրանսպորտի բնագավառի մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ գտնել:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ